19

The National Academy of Sciences of the Republic of Armenia · 297 հայ: Տարեկան 0,7 տոկոս բնական աճի դեպքում` 1915թ. այդ թիվը պետք է հասներ

  • Upload
    others

  • View
    1

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: The National Academy of Sciences of the Republic of Armenia · 297 հայ: Տարեկան 0,7 տոկոս բնական աճի դեպքում` 1915թ. այդ թիվը պետք է հասներ
Page 2: The National Academy of Sciences of the Republic of Armenia · 297 հայ: Տարեկան 0,7 տոկոս բնական աճի դեպքում` 1915թ. այդ թիվը պետք է հասներ

The National Academy of Sciences of the Republic of Armenia

H.Acharian Institute of Language

Национальная академия наук Республики Армения

Институт языка имени Р. Ачаряна

X International Conference on Armenian Linguistics

Yerevan, 7-9 October, 2015

C o l l e c t i o n o f p a p e r s

***

X Международная конференция по армянскому

языкознанию

Ереван, 7-9 октября, 2015 г.

С б о р н и к д о к л а д о в

Yerevan – 2015 – Ереван

Page 3: The National Academy of Sciences of the Republic of Armenia · 297 հայ: Տարեկան 0,7 տոկոս բնական աճի դեպքում` 1915թ. այդ թիվը պետք է հասներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Հ. ԱՃԱՌՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Հայերենագիտական միջազգային տասներորդ

գիտաժողով

7-9 հոկտեմբերի, 2015թ.

Զ ե կ ու ց ու մ ն ե ր ի ժ ո ղ ո վ ա ծ ու

Երևան

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն 2015

Page 4: The National Academy of Sciences of the Republic of Armenia · 297 հայ: Տարեկան 0,7 տոկոս բնական աճի դեպքում` 1915թ. այդ թիվը պետք է հասներ

ՀՏԴ 811.19:06

ԳՄԴ 81.2Հ

Հ 301

Ժողովածուն հրատարակության է երաշխավորել

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի

գիտական խորհուրդը:

Տպագրվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական

կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:

Խմբագրական խորհուրդ՝

բ.գ.թ. Վ.Լ.Կատվալյան (նախագահ)

բ.գ.դ., պրոֆ Գ.Կ.Խաչատրյան

բ.գ.դ., պրոֆ. Վ.Գ.Համբարձումյան

բ.գ.դ., պրոֆ. Ս.Ա.Հայրապետյան

բ.գ.դ., ՀՀ ԳԱԱ թղթ.անդամ Լ.Շ.Հովհաննիսյան

բ.գ.դ., պրոֆ Լ.Ս.Հովսեփյան

բ.գ.դ., Ռ.Մ.Թոխմախյան

բ.գ.թ. Ն.Գ.Հովհաննիսյան

բ.գ.թ. Գ.Մ.Մխիթարյան

բ.գ.թ Ա.Ս.Գալստյան

բ.գ.թ. Հ.Մ.Չոլաքյան

Հ 301 Հայերենագիտական միջազգային տասներորդ գիտա-

ժողովի նյութեր (Երևան, 7-9 հոկտեմբերի, 2015թ.).- Եր.:

«Գիտություն» հրատ., 2015.– 315 էջ:

ISBN 978-5-8080-1187-8

¡ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, 2015

Page 5: The National Academy of Sciences of the Republic of Armenia · 297 հայ: Տարեկան 0,7 տոկոս բնական աճի դեպքում` 1915թ. այդ թիվը պետք է հասներ

358

Գարիկ Մկրտչյան (Հայաստան,

ԳԱԱ լեզվի ինստիտուտ)

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՀԱՅԵՐԵՆԻ ՄԻ ՇԱՐՔ

ԲԱՐԲԱՌՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՈՒ ՏԱՐԱԾԱԿԱՆ

ՀԻՄՔԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՊԱՏՃԱՌ

Հայերենի բարբառների Կը ճյուղը աշխարհագրորեն գտնվում

է Արևմտյան Հայաստանում: Սակայն 19-րդ դարի վերջերից սկսած և

հատկապես 20-րդ դարի սկզբում հենց այս տարածքում տեղի են

ունենում հայերենի մի խումբ բարբառների ու բարբառախմբերի

վերացման, հայերենի բարբառների տարածական հիմքերի խախտ-

ման գլոբալ գործընթացներ: Պետք է կարևորել, որ Արևելյան Հայաս-

տանում տեղակայված արևելյան խմբակցության ում և ել ճյուղերի

բարբառների դեպքում ևս տարածական հիմքերի խախտման որո-

շակի գործընթացներ տեղի են ունեցել, բայց դրանք տեղային բնույթ

են կրել և, ի տարբերություն արևմտյան բարբառների, բարբառատե-

սակների վերացման չեն հանգեցրել:

Բնական երևույթների, տեխնոլոգիական վթարների, այդ

թվում ցեղասպանության հետևանքների ուսումնասիրությունների

համար ստեղծված գիտությունն ընդունված է կոչել վիկտիմոլոգիա

(լատ. victim.զոհ)`զոհաբանություն1: Հայերենի բարբառների վերաց-

ման ու նրանց տարածական հիմքերի խախտման հետևանքների

գիտականորեն ուսումնասիրություններն օրինաչափ են դառնում

այս համատեքստում ևս:

Տարածքը լեզվաբանության մեջ երկակի բնութագրում ունի:

Այն, որպես բառամիավոր, ունի որոշակի բառիմաստ, արտահայ-

տում է բառհասկացություն, իսկ որպես եզրույթ` նշանակում է բնա-

կլիմայական պատշաճ պայմաններով ներկայանալի այնպիսի գո-

տի, որտեղ կան մարդկանց կենսագործունեության համար անհրա-

ժեշտ բոլոր պայմանները: Նախընտրելի է լեզվատարածք եզրույթի

կիրառումը: Այն «արեալ», «տերիտորիա» եզրույթների համարժեքն է:

Լեզվատարածքը, կարծեք թե, արտացոլում է լեզուն, տարածքը և

1 Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 447:

Page 6: The National Academy of Sciences of the Republic of Armenia · 297 հայ: Տարեկան 0,7 տոկոս բնական աճի դեպքում` 1915թ. այդ թիվը պետք է հասներ

359

հասարակությունը միասնաբար վերցրած: Տարածքը կամ լեզվատա-

րածքն ապահովում են հասարակության կենսագործունեությունը և

զարգացումը: Եթե չկա լեզվատարածք, ապա չկա նաև հասարա-

կություն ու լեզու:

Լեզվատարածքի գաղափարը լեզվաբանության մեջ ակտուալ

է դարձել տարածքային լեզվաբանության ստեղծմանը զուգընթաց:

19-րդ դարում պատմահամեմատական լեզվաբանության շրջանակ-

ներում ստեղծված լեզվաաշխարհագրության կամ զուգաբանու-

թյունների մեթոդը դրա ցայտուն արտահայտությունն է: Սակայն

տարածքային լեզվաբանության կամ տարածքային բարբառագի-

տության զարգացման ձեռքբերումները գրանցվում են 20-րդ դա-

րում, իսկ մեր ժամանակներում այն խիստ զարգացող գիտակարգ է

ողջ աշխարհում:

Տարածքային բարբառագիտության նվազագույն միավորն

ընդունված է համարել խոսվածքը, որը հավասարարժեք է մի լեզ-

վատարածքի: Կարելի է դատել, որ ՀՀ տարածքում ամեն մի բնա-

կավայր մի լեզվատարածք է` լինի քաղաք թե գյուղ, հետևաբար

բնակավայրերով է որոշվում լեզվատարածքների քանակը: Խոսված-

քի էությունը հաղորդակցային լեզու լինելն է, որով կազմակերպվում

են միևնույն լեզվով խոսող հանրույթի խոսողության գործընթաց-

ները: Խոսվածքների համասեռությամբ ու տարասեռությամբ է որոշ-

վում բարբառների առանձնացումը մեկը մյուսից, իսկ նրանց ամբող-

ջությունը` լեզվական միավորների ծագման, զարգացման, կրած

փոփոխություններով հանդերձ, հանգեցնում է մի ընդհանուր լեզվի:

Պատմական փաստերը հաստատում են, որ անցած դարաս-

կզբին ու դրան նախորդած տարիներին Պատմական Հայաստանում

թուրքական կառավարության սանձազերծած եղերական իրադար-

ձությունները հանգեցրել են շուրջ 25002 հայկական լեզվատա-

րածքների ամայացման: Ամայացումը, որպես գործընթաց, երեք

ուղղվածություն է ստացել` ա) կենսատարածքից մարդկանց չեզո-

քացում, տար-հանում, գաղթ, բ) բնակչության ոչնչացում բուն կեն-

սատարածքներում, գաղթի ճանապարհներին ու աքսորավայրե-

2 Ստեփան Պողոսյան, Հայոց ցեղասպանության պատմություն, հ. Առաջին, ԵՊՀ

հրատ., Ե., 2008, էջ 658:

Page 7: The National Academy of Sciences of the Republic of Armenia · 297 հայ: Տարեկան 0,7 տոկոս բնական աճի դեպքում` 1915թ. այդ թիվը պետք է հասներ

360

րում, գ) իսլամացում ու մահմեդականացում:

Ամայացած լեզվատարածքները բացառապես գտնվում են

հայերենի բարբառների արևմտյան խմբակցության արեալում, նե-

րառում են հայերենի վեց բարբառախմբեր3, որոնք, ինչպես կտես-

նենք, տրոհվում են առանձին բարբառների, միջբարբառների և, ի

վերջո, խոսվածքների: Այդ բարբառախմբերն են`

ա) Անտիոքի կամ ծայր հարավ-արևմտյան բարբառախումբ: Ունի երկու բարբառ` Քեսաբ-Սվեդիայի և Բեյլանի բարբառները:

Քեսաբ-Սվեդիայի բարբառը ներկայանում է Քեսաբի, Քաբուսիեի,

Յողուն Օլուկի, Հաջի-Հարիբլիի, Արամոյի խոսվածքներով:

բ) Կիլիկիայի կամ հարավ-արևմտյան միջբարբառախումբ:

Ունի երկու բարբառ` Հաջընի և Մարաշ-Զեյթունի: Մարաշ-Զեյթունի

բարբառն ունի երկու խոսվածք` Մարաշ և Զեյթուն:

գ) Փոքր Ասիայի կամ արևմտյան բարբառախումբ: Այս

բարբառախումը թերևս ամենամեծն է հայերենի բարբառների շար-

քում: Ներառում է տասը բարբառ և հինգ միջբարբառ: Նրանցից

փրկվել են միայն Կարնո բարբառի մի շարք խոսվածքներ` տեղա-

կայված լինելով ՀՀ Շիրակի մարզի տարբեր համայնքներում, և Ղրի-

մի-Նոր-Նախիջևանի բարբառը: Հիմնականում ոչնչացվել, մասամբ

տարագրվել ու մահմեդականացվել են հետևյալ բարբառների ներ-

կայացուցիչները` ա) Կարինի բարբառը և նրա Կարին, Բաբերդ և

Խնդաձոր խոսվածքները, բ) Շապին-Կարահիսարի միջբարբառը`

նույնանուն խոսվածքով, գ) Սեբաստիայի բարբառը` Սեբաստիա,

Բրգնիկ խոսվածքներով, դ) Եվդոկիայի միջբարբառը` նույնանուն

խոսվածքով, ե) Մարզվան-Ամասիայի բարբառը` Մարզվան, Ամա-

սիա խոսվածքներով, զ) Պոլսի միջբարբառը և նրա Պոլիս, Զմյուռ-

նիա, Նիկոմեդիա, Պարտիզակ, Ռոդոսթո, Օրդու, Տրապիզոն, Ադա-

փազար խոսվածքները, է) Սիվիրհիսարի միջբարբառը` համանուն

խոսվածքով, ը) Կյուրինի բարբառը` համանուն խոսվածքով, թ)

Սյոլյոզի միջբարբառը` համանուն խոսվածքով, ժ) Մալաթիայի բար-

բառը` համանուն խոսվածքով, ժա) Կեսարիայի բարբառը` Թոմար-

զա, Դարենդե, Էվերեկ խոսվածքներով, ժբ) Խարբերդ-Երզնկայի

բարբառը` Խարբերդ, Երզնկա, Կամախ, Չմշկածագ, Ալթուն-Հուսեյն,

3 Ջևորգ Ջահուկյան, Հայ բարբառագիտության ներածություն, Ե., 1972 թ., էջ 132-135:

Page 8: The National Academy of Sciences of the Republic of Armenia · 297 հայ: Տարեկան 0,7 տոկոս բնական աճի դեպքում` 1915թ. այդ թիվը պետք է հասներ

361

Իսմայիլ, Հալվորի խոսվածքներով, ժգ) Ասլանբեկի բարբառը`

համանուն խոսվածքով, ժդ) Ակնի բարբառը` համանուն խոսված-

քով, ժե) Արաբկիրի բարբառը` համանուն խոսվածքով:

դ) Համշենի կամ հյուսիս-արևմտյան միջբարբառախումբ: Ունի

երկու բարբառ` Համշենը և Եդեսիան: Համշենի բարբառն ունի երեք

խոսվածք` Մարթիլ, Մայա, Զեֆանոս, իսկ Եդեսիայի բարբառը

ներկայանում է համանուն խոսվածքով:

ե) Մուշ-Տիգրանակերտի կամ հարավ-կենտրոնական բար-բառախումբ: Ունի չորս բարբառ: ա) Մուշի բարբառն իր Բաղեշ,

Խլաթ, Արծկե, Արճեշ, Մանազկերտ, Մուշ, Բուլանըղ, Խնուս, Ալաշ-

կերտ խոսվածքներով, բ) Տալվորիկ-Մոտկանի բարբառն ունի եր-

կու` Նիշի և Այգետունի խոսվածքները, գ) Սասունի (Գելիեգուզանի)

բարբառը ներկայանում է երկու` Գելիեգուզանի և Հազզոյի խոս-

վածքներով, դ) Տիգրանակերտի բարբառը` համանուն խոսվածքով:

Սակայն կան փաստեր, համաձայն որոնց` այսօր Թուրքիայի Դիար-

բեքիր քաղաքում (Տիգրանակերտ) կան բավական հայախոսներ:

զ) Վանի կամ հարավային միջբարբառախումբ: Ունի երկու

բարբառ` Վանի և Դիադինի բարբառները: Վանի բարբառը ներկա-

յանում է հետևյալ խոսվածքներով` Մոկս, Շատախ, Բաստ, Ոզմ,

Վան, իսկ Դիադինի բարբառն այսօր հայտաբերվում է ՀՀ-ում

հանգրվանած Վարդենիսի խոսվածքով: Հիմնականում փրկված

խոսվածք է:

Վերոբերյալ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ

անցած դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունների հետևան-

քով իրենց բուն կենսատարածքում վերացել են քսանվեց բարբառ ու

հարյուրավոր խոսվածքներ` հիմնականում ոչնչացվելով, մասամբ`

տարագրվելով ու մահմեդականացվելով: Ի հավելումն ասվածի`

բարբառներից ու խոսվածքներից բացի 1915 թ. կասեցվել է նաև Կ.

Պոլսում այդ ժամանակ արդեն իսկ հարյուր տարվա կազմավորում

ու գործառություն ունեցող գրական արևմտահայերենի զարգա-

ցումը: Խնդիրը, ինչպես գիտենք, լուծվել է ապրիլի 24-ին շուրջ 800

մտավորականների աքսորով ու սպանդով:

Հայերենի նշված բարբառները տեղաբաշխվում են Արևմտյան

Հայաստանի հետևյալ` Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սե-

բաստիայի, Դիարբեքիրի հայկական նահանգներում, ինչպես նաև

Page 9: The National Academy of Sciences of the Republic of Armenia · 297 հայ: Տարեկան 0,7 տոկոս բնական աճի դեպքում` 1915թ. այդ թիվը պետք է հասներ

362

Կիլիկիայի և Արևմտյան Անատոլիայի հայաբնակ վայրերում: Չենք

բացառում նաև այն, որ ոչնչացած բարբառների թվում եղել են նաև

այնպիսիք, որոնք մինչ այդ հայագիտությանը հայտնի չեն եղել:

Եթե փորձենք վերլուծել պատմական փաստական տվյալները,

ապա համաձայն թուրքական վիճակագրության` 1845թ. Արևմտյան

Հայաստանում բնակվում էր 3. 833. 297 հայ: Տարեկան 0,7 տոկոս

բնական աճի դեպքում` 1915թ. այդ թիվը պետք է հասներ մոտ 5,5

միլիոնի: Ընդ որում, Հայաստանից դուրս, այսինքն կայսրության

մյուս մասերում բնակվում էր 1.030.000 հայ, որից Կիլիկիայում`

380.000, Ասիական Թուրքիայում` 455.000, Եվրոպական Թուրքիա-

յում` 195.000, այսինքն` ընդամենը 3.904.637 հայ: Եթե հայերի ընդ-

հանուր թվից հանենք մեկ միլիոն գաղթականներին, 530 հազար

մահմեդականացվածներին, ապա, ինչպես նկատում է պատմաբան

Հ. Զատիկյանը, Մեծ Եղեռնին Զոհ է գնացել 2,4 միլիոն մարդ,

կոտորվել էր բնակչության 74, 3%-ը4: Նույն այդ հաշվարկներով`

1895-1915թթ. ոչնչացվել էր 1,8 միլիոն հայախոս: 1894-1896 թթ.

ջարդերի զոհերի թիվը ըստ նահանգների ներկայացնում է հետևյալ

պատկերը. Վան`46. 011, Բիթլիս` 27. 606, Դիարբեքիր` 27.606,

Էրզրում` 51.133, Խարբերդ`49.692, Սեբաստիա`51.5335: Ընդամենը`

2.999. 94 հայ6:

Տարագրումը նույնպես բարբառի վերացման մի դրսևորում է:

Նոր կենսամիջավայրերում բարբառակիրները պարտավորվում են

ենթարկվել տվյալ միջավայրում ապրող հանրույթի կենսապա-

հանջներին: Կենսագործունեությունը չկասեցնելու համար լեզուն

առաջնային է: Օտարալեզու միջավայրերում այդ հանգեցնում է երկ-

լեզվության, ապա` մայր բարբառի նահանջի ու մոռացման, մինչդեռ

միևնույն լեզվի շրջանակներում գոյատևելը ժամանակի ընթացքում

բերում է եկվորների մասնակի կամ լիակատար ասիմիլացման:

Սրան նպաստում է եկվորների թվաքանակով քիչ լինելը: Տարա-

4 ՀՀ ՊԿՊԱ, ֆ. 476, ց. 1, գ. 335: 5 Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր, N 9, Ե., 2004,

էջ 149: 6 Ստեփան Պողոսյան, Հայոց ցեղասպանության պատմություն, հ. Առաջին, ԵՊՀ

հրատ., Ե., 2008, էջ 662:

Page 10: The National Academy of Sciences of the Republic of Armenia · 297 հայ: Տարեկան 0,7 տոկոս բնական աճի դեպքում` 1915թ. այդ թիվը պետք է հասներ

363

գրյալների` բարբառների կորստյան վերոբերյալ գնահատական-

ները հիմնավորող փաստերը մեզանում առատ են:

Հայերի ուծացմանն ուղղված քաղաքականությունը Օսմանյան

կայսրության գոյության ամբողջ ընթացքում օրակարգային է եղել:

Մինչ բուն Եղեռնն այդ արտահայտվել է բռնի ամուսնություններով և

հիմնականում մահմեդականացմամբ ու լեզվափոխությամբ: Որպես

ասվածի վկայություն` կարող ենք հիշատակել այն, որ վերջին տա-

րիներին Թուրքիայում սկսվել է բռնի ուծացված հայերի էթնո-

գիտակցության, էթնոլեկտի բացահայտման գործընթացներ: Վկա-

յություններ կան, որ «հայ բառն արտասանողների լեզուները կտրում

էին» Եղեռնի տարիներին, որի հետևանքով Կիլիկիայի բազմաթիվ

գյուղերում «հայերը կորցրել էին իրենց մայրենին»7: Հետազոտող Ի.

Չառնիի գնահատումներով` մայրենի լեզվով խոսելն արգելելը ևս

պետք է որակել որպես ցեղասպանություն (լինգվիցիդ)8: Եթե ցեղա-

սպանությունն ուղեկցվում է մայրենի լեզվի կասեցմամբ ու վե-

րացմամբ, այն ինքնին վերաճում է նաև լեզվասպանության (լինգ-

վիցիդ)` դիտվելով տվյալ հանրույթի բանավոր մշակույթի գործառ-

ման արգելափակում: «Թուրքերուն հարստահարությունն ու հալա-

ծանքն այնքան խիստ եղավ, որ հայախոս Անթեպ եղավ թուր-

քախոս` Փոքր Ասիո ուրիշ քաղաքներուն պես»9,-գրում է Գ. Սարաֆ-

յանն իր ուսումնասիրության մեջ: Հայախոսների` ստիպողաբար

թրքախոս ու քրդախոս դառնալու մասին պատմական վկայություն-

ները բազմաթիվ են: Պատահական չենք հիշատակում այս ամենը`

նպատակ հետապնդելով հիմնավորել, որ մինչ բուն սպանդը թուր-

քական քաղաքականության կարևորագույն գծերից է եղել բռնի

լեզվափոխությամբ ու կրոնափոխությամբ որոշակիորեն լուծել Հայ-

կական հարցը: Այս երևույթը լեզվաբանական գրականության մեջ

գնահատվում է որպես փոխներթափանցման մի դրսևորում, այ-

սինքն` «քաղաքական նվաճում»10: Նշվածից եզրակացնում ենք, որ

7 Գրիգոր Գալուստյան, Մարաշ կամ Գերմանիկ և հերոս Զեյթուն, Նյու Յորք, 1934, էջ

698: 8 Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 12: 9 Գևորգ Սարաֆյան, Պատմություն Անթեպի հայոց, հ. Ա, Լոս Անջելես, 1953, էջ 5: 10 Գևորգ Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն. նախագրային ժամանակաշրջան,

Ե., 1987, էջ 12:

Page 11: The National Academy of Sciences of the Republic of Armenia · 297 հայ: Տարեկան 0,7 տոկոս բնական աճի դեպքում` 1915թ. այդ թիվը պետք է հասներ

364

նախքան բուն գենոցիդը, թուրքական քաղաքականությունը Հայկա-

կան հարցը ջանացել է ավելի սահուն կերպով լուծել, իսկ բուն Եղեռ-

նի ընթացքում զուգորդվել են միմյանց գենոցիդն ու լինգվիցիդը:

Այստեղ ցանկանում ենք հակադրվել անգլիացի հետազոտող

Է. Քարալին: Նա, փորձելով պաշտպանել թուրքական քարոզչազա-

վեշտը, թյուր տեսակետ է հայտնել, համաձայն որի` ցեղասպանու-

թյան տարիներին «ցրվածության, միասնության բացակայության և

նման այլ գործոնների թելադրանքով հայերի հիմնական մասը խո-

սում էր թուրքերեն: Հայերենը մոռացածներին կոչում էին «թուրք

քրիստոնյաներ»»11: Հեղինակը, քաջածանոթ չլինելով հայ ժողովրդի

պատմությանը, անտեսում է այն բացարձակ ճշմարտությունը, որ

հայերը և հայերենն ավելի անաղարտ պահպանվել են մահմեդա-

կանների միջավայրում, քան քրիստոնայների, քանի որ վերջին-

ներիս միջավայրում վճռորոշ է կրոնական դավանանքի խնդիրը:

Հայ բարբառախոսների սպանդի, տարագրման ու մահմեդականաց-

ման կարևորագույն գեղարվեստավավերագրություն է համարվում

Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ» (2004թ.) հուշագրությունը:

Այդուհանդերձ, Եղեռնին հաջորդող տասնամյակներում` ողջ

20-րդ դարում և մինչև օրս, հայ բարբառագիտությունը ծավալուն

գործունեություն է ծավալել կորուսյալ բարբառների ու նրանց տա-

րածական հիմքերի խախտումների ուսումնասիրության ուղղու-

թյամբ: Եղած լիակատար կամ մասնակի վերականգնումներն օգ-

նում են գաղափար կազմել Արևմտյան Հայաստանի լեզվատարածք-

ների լեզվական համակարգերի մասին: Նպատակ է դրվել տալ

կորուսյալ բարբառների նկարագիրը: Այս հարցում անուրանալի է

Հր. Աճառյանի, Գ. Սրվանձտյանցի կատարած բարբառա-գի-տական

և բանագիտական գործունեությունը: Մինչ Եղեռնն է լույս տեսել Հր.

Աճառյանի` տարածքային և գիտական բարբառագիտության զար-

գացման գործում մեծ նշանակություն ունեցող, ուղի հարթող «Հայ

բարբառագիտություն-ուրվագիծ և դասավորություն հայ բարբառ-

ների» (1911թ.) կոթողային աշխատությունը` որպես «Հայոց խոսած

11 Karal F. Z, La Question Armenienne, Ankara, 1975, p. 8:

Page 12: The National Academy of Sciences of the Republic of Armenia · 297 հայ: Տարեկան 0,7 տոկոս բնական աճի դեպքում` 1915թ. այդ թիվը պետք է հասներ

365

լեզուներու և բարբառներու քարտէս»12: Հետագա տարիներին են

լույս տեսնում Ռ. Բաղրամյանի «Դերսիմի բարբառային քարտեզը»

(1960թ), Գ. Ջահուկյանի «Հայ բարբառագիտության ներածություն»

(1972թ.), Ա. Հանեյանի «Տիգրանակերտի բարբառը» (1978թ.), Դ. Կոս-

տանդյանի «Երզնկայի բարբառը» (1979թ.), Ա. Սարգսյանի «Հայոց

լեզվի բարբառային ատլաս» (2008թ.) ուսումնասիրությունները:

Հայերենի բարբառների ոչնչացմամբ մասնակիորեն է հնարա-

վոր վերականգնել նրանց բուն լեզվական պատկերը: Նրանցից շա-

տերի վերաբերյալ, ցավոք, լեզվական տվյալները բավարար չափի

չեն, որը խոչընդոտում է լեզվական համակարգերի հետադարձ վե-

րականգնողականությանը: Տարածական հիմքերի խախտումները

հանգեցրել են հատուկենտ փրկված խոսվածքների գոյատևմանը

նորանոր լեզվական որակներով առաջնորդվող միջավայրերում:

Գոյատևումը, ի վերջո, բերում է մասնակի կամ լիակատար ասի-

միլացման: Հայկական գաղթօջախներում հանգրվանած տարագիր-

ները մինչ օրս իրենց մայր բարբառը պահպանում են որպես տարբե-

րակիչ էթնո հատկանիշ այլ լեզվական հանրույթներից կամ չեն

պահպանում, իսկ ՀՀ-ում հանգրվանած բազմաթիվ բարբառախոս-

ներ ուղղակիորեն ձուլվել են, քանի որ մեզանում այդ էթնո տար-

բերակման խնդիրը չկա: Եթե հիսուն-վաթսուն տարի առաջ հնա-

րավոր էր Երևանում կամ այլուր գտնել արևմտյան, եզրային բար-

բառները կրող մարդկանց, ապա այսօր այդ անելն ուղղակի հնարա-

վոր չէ: Հայաստանի Հանրապետության այն տարածքներում, որտեղ

լավագույնս պահպանվել են արևմտյան բարբառները, ներգաղթ-

յալներ են կենտրոնական Հայաստանի տարբեր բնակավայրերից

մինչ բուն Եղեռնը. նրանք մեծաթիվ խմբերով Արևելյան Հայաստան

են եկել 1828-29թ. ռուս-պարսկական, 1877-78թ. ռուս-թուրքական

պատերազմների ընթացքում, բնակվել լեռնային մեկուսի գոտինե-

րում, և մինչ օրս հնարավորինս պահպանում են մայր բարբառները:

1915-22 թթ. տեղի ունեցած իրադարձությունների շղթայում ունենք

միայն Սասնո, Մշո բարբառները կրող հանրույթներ, որոնք ապաս-

12 Հրաչյա Աճառյան, Հայ բարբառագիտություն-ուրվագիծ և դասավորություն հայ բարբառների, Էմինյան ազգագրական ժողովածուի Ը հատոր, Մոսկվա-Նոր-Նախի-

ջևան, 1911, էջ 307:

Page 13: The National Academy of Sciences of the Republic of Armenia · 297 հայ: Տարեկան 0,7 տոկոս բնական աճի դեպքում` 1915թ. այդ թիվը պետք է հասներ

366

տանել են Թալինի տարածաշրջանում և դարձյալ պահպանում են

մայր բարբառները մինչ օրս:

Ոչնչացված լեզվատարածքներում գործած բարբառային և

խոսվածքային միավորների գրանցման գործում մեծ արժեք է ներ-

կայացնում Հայերենի բարբառագիտական ատլասի նյութերի հա-

վաքման ծրագիրը (ՀԲԱ): 1977 թ. ՀՀ ԳԱԱ-ի Հր. Աճառյանի անվան

լեզվի ինստիտուտի հրատարակած այս ծրագրով նպատակադրվել է

կազմել հայերենի բարբառագիտական ատլասը` արևելյան և արև-

մըտյան տարածքների ընդգրկմամբ: Այդ ուղղությամբ աշխա-

տանքները մինչ օրս շարունակվում են: Այսօր լեզվի ինստիտուտում

պահվում են ՀԲԱ-ի ծրագրով գրանցված հինգ հարյուր տետր:

Տետրերի մի մասը` շուրջ 245-ը, արտացոլում է Արևմտյան Հայաս-

տանի կորսված տարածքների խոսվածքների առանձնահատկու-

թյունները: Դրանց մեծ մասը ներկայացնում են Եղեռնից հետո ՀՀ

կամ աշխարհի տարբեր գաղթօջախներում հանգրվա-նած բարբա-

ռախոսների լեզվական համակարգերը, իսկ մի մասը` մինչ Եղեռնը

տեղի ունեցած ներգաղթյալների լեզվական տվյալները: Ինչպես

ներկայացնում են այդ ծրագրի շրջանակներում աշխատած բար-

բառագետները, այդ կարևորել է ակադեմի-կոս Գևորգ Ջահուկյանը`

գիտակցելով, որ ժամանակի ընթացքում չեն լինելու այդ բարբառ-

ները կրող ինֆորմանտները (տեղեկատուներ): Արևմտյան բազմա-

թիվ բարբառների լեզվական համակարգերի վերաբերյալ բացառա-

պես գաղափար ենք կազմում այդ տետրերի շնորհիվ, որոնք ան-

վտանգության նկատառումներով արդեն մի քանի տարի է, ինչ

թվայնացվում են և լուսուսպատճենավորմամբ պահպանվում:

ՀԲԱ-ի առավելությունն այն է, որ բարբառների մեծ մասը,

որոնք, ինչպես արդեն նշվեց, գտնվել են արևմտահայ հատվածում,

կորցրել են իրենց նախկին, տարածական բուն հիմքերը: Այդ

վայրերում հայերեն բարբառներն ուղղակիորեն հաղորդակցային

արժեք չունեն այժմ: Տվյալ տարածքների բարբառային նյութերը

դաշտային աշխատանքներով գրանցվել ու գրանցվում են Հայաս-

տանում ու հայկական գաղթօջախներում հանգրվանած հայերից:

Սրա հետևանքով պատմական Հայաստանի բարբառներին նվիրված

ամեն մի ուսումնասիրություն, այդ թվում երբևիցե կազմվելիք հա-

յերենի բարբառագիտական ատլասը կունենա հետադարձ վերա-

Page 14: The National Academy of Sciences of the Republic of Armenia · 297 հայ: Տարեկան 0,7 տոկոս բնական աճի դեպքում` 1915թ. այդ թիվը պետք է հասներ

367

կանգնողական բնույթ ու արժեք, այսինքն` հնարավորինս կներ-

կայացնի այն վիճակը, որը գոյություն է ունեցել 1915 թվականի

սպանդից ու գաղթերից առաջ:

Այսօր հայ բարբառագիտության հիմնախնդիրների մեջ

առանցքային է ճշգրտելը հայերենի բարբառների թվաքանակը Հա-

յաստանի Հանրապետության և տասնյակ գաղթօջախների տվյալ-

ների համադրմամբ: Այն, որ հայերենի բարբառների վերջին վիճա-

կագրական դասակարգմամբ հայերենի 44 բարբառների թիվը

կտրուկ նվազել է չարաղետ իրադարձությունների հետևանքով, ան-

վիճարկելի է: Օրինակ` այսօր ար-դեն չունենք Վանի, Տիգրանա-

կերտի, Խոտորջուրի և այլ բարբառներով խոսող հանրույթ: Տա-

րագրյալ բարբառախոսների լեզվական կայունությունը խիստ հա-

րաբերական է, քանի որ լեզվատարածքի փոխոխությունները հան-

գեցնում են երկլեզվության: Այստեղ մեծ է ինքնըստինքնյան և աս-

տիճանական ուծացման վտանգը, իսկ տարբեր բարբառային որակ-

ների համատեղ գոյակցումն ուղղակիորեն հանգեցնում է մեկի ձուլ-

մանը մյուսին կամ լեզվական նոր որակների` կոյների առաջաց-

մանը:

Garik Mkrtchyan - Armenian Genocide as the Reason of Eli-

mination of a Number of Armenian Dialects and Violation of Their Geo-graphical Bases. -According to historical data during the previous century

the tragic events organized by Turks led to the desertification of about 2500

Armenian linguistic areas in the Historical Armenia. The deserted linguistic

areas were exclusively within the areal of Western group of Armenian

dialects and include six dialectical groups of Armenian. About twenty six

dialects and hundreds of sub-dialects were basically destroyed, partially

emigrated or islamatized. The eliminated Armenian dialects were spread in

the following Western Armenian regions: Van, Erzurum, Bitlis, Kharberd,

Sebastia, Diyarbakır, as well as in Kilikia and Armenian regions of Western

Anatolia.

Гарик Мкртчян - Геноцид армян как причина исчезновения

ряда диалектов и нарушение пространсвенных основ. - Согласно

историчексим фактам, в начале прошлого века и в течение

предшествующих лет организованные турками трагические события в

исторической Армении привели к опустошению около 2500 армянских

Page 15: The National Academy of Sciences of the Republic of Armenia · 297 հայ: Տարեկան 0,7 տոկոս բնական աճի դեպքում` 1915թ. այդ թիվը պետք է հասներ

368

языковых территорий. Опустошение происходило в трех направлениях:

изгнание людей из мест жительства, миграция, истребление населения

прямо в местах жительства, на миграционных путях и в местах ссылки,

обращение в ислам и мусульманство.

Опустошенные языковые территории находятся исключительно в

ареале западных диалектов армянского языка и включают шесть диа-

лектных групп. Около 26 диалектов и сотни говоров были полностью

уничтожены, частично изменены и превращены в мусульманские. Ис-

чезнувшие диалекты армянского распределены по следующим армян-

ским регионам: Ван, Эрзрум, Битлис, Харберд, Себастия, Диарбекир, а

также по армянонаселенным пунктам в Киликии и Западной Анатолии.

Page 16: The National Academy of Sciences of the Republic of Armenia · 297 հայ: Տարեկան 0,7 տոկոս բնական աճի դեպքում` 1915թ. այդ թիվը պետք է հասներ

404

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Աբաջյան Աննա – Տեղաշարժեր արևելահայերենի սոսկածանցավոր բա-

յերի համակարգում----------------------------------------------------------------

Ավետյան Սարգիս – Գրական արևմտահայերենում հին հայերենի իւ

երկբարբառի արտացոլման հարցի շուրջ --------------------------------------

Բառնասյան Ջեմմա – Ածանցումը հայերենի բարբառներում. նախա-

ծանցներ-----------------------------------------------------------------------------

Բարսեղյան Ամալյա – Նախադասությունների կապակցման բառական

միջոցները տեքստում ------------------------------------------------------------

Բրուտյան Լիլիթ – Հաճոյախոսությունները հայկական լեզվամշակույ-

թում (ռուսերենի և անգլերենի զուգադրությամբ)------------------------------

Գյուլզատյան Դավիթ - Քերականական կարգերի համատեղումը

ստորոգման մեջ -------------------------------------------------------------------

Գրիգորյան Մ. Սուսաննա – Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ի

երաժշտական հասկացությունների իմաստային քննություն ---------------

Դալալյան Տորք – Հայերենի ենթաշերտային ծագման որոշ բառերի

ստուգաբանություններ------------------------------------------------------------

Դոլուխանյան Աելիտա – Հայերենի ամբիոնը Փարիզի արևելյան կենդա-

նի լեզուների բարձրագույն դպրոցում ------------------------------------------

Դոխոյան Ռուզաննա – Մտածական բայերի դասակարգումը արդի

հայերենում -------------------------------------------------------------------------

Զաքարյան Հովհաննես – Բառապաշարի համալրման սկզբունքները

հայերենում -------------------------------------------------------------------------

Թադևոսյան Հասմիկ - Սիրտ բաղադրիչով նոր կազմություններ միջ-

նադարյան բժշկարաններում ---------------------------------------------------

Խաչատրյան Լալիկ - Մակբայի արժեքով պատկերավոր համեմատու-

թյունները գրաբարում ------------------------------------------------------------

Խաչատրյան Հասմիկ – Տանիք հասկացության բառանվանումների գոր-

ծառական-ծագումնաբանական քննությունը բարբառային հայերենում --

Խաչատրյան Նունե – Բազմագործառական շաղկապները ժամանակա-

կից հայերենում --------------------------------------------------------------------

Խաչատրյան Վալենտին - Միջին հայերենում փոխառված բառերի

գործածությունը ձեռագրերի 15-րդ դարի հիշատակարաններում --------

5

17

27

32

42

49

58

69

79

90

104

117

125

135

147

160

Page 17: The National Academy of Sciences of the Republic of Armenia · 297 հայ: Տարեկան 0,7 տոկոս բնական աճի դեպքում` 1915թ. այդ թիվը պետք է հասներ

405

Կատվալյան Վիկտոր – Բայազետի բարբառում բառասկզբի բաղաձայ-

նական հաջորդականությունների մասին -------------------------------------

Հովհաննիսյան Լավրենտի – Լեզուների մասին Եղիշեի մի վկայության

շուրջ --------------------------------------------------------------------------------

Հովհաննիսյան Նազիկ – Նորակազմ բառեր նույնանիշների՝ XVIII դա-

րից ավանդված ձեռագիր բառարաններում -----------------------------------

Ղազարյան Հասմիկ – Որոշյալ հոդերի իմաստագործառական առանձ-

նահատկությունները -------------------------------------------------------------

Մարգարյան Լուսինե – Հնդեվրոպական արմատները Արցախի տեղան-

վանական համակարգում --------------------------------------------------------

Մինասյան Շողեր – Տարարժեք երկրորդական նախադասությունները

ժամանակակից հայերենում -----------------------------------------------------

Միրումյան Մարգուշ – Հավելական բաղադրիչով հարադրական բայերի

կառուցատիպերը Հ. Թումանյանի հեքիաթներում ---------------------------

Մխիթարյան Գայանե – Մանրուսման եղանակների անվանումները ------

Մուրադյան Գոհար – Գրիգոր Մագիստրոսի լեզուն --------------------------

Չոլաքեան Յակոբ – Արեւմտահայերէնի բաղաձայնական համակարգի

արդի վիճակը ----------------------------------------------------------------------

Պապիկյան Սիլվա – Միհր –Մհեր- Վատմիհր բառերի մասին --------------

Պողոսյան Նորայր – Աշխարհաբարի ձևավորման հարցում հայկական

գաղթավայրերի ունեցած դերը --------------------------------------------------

Սանթոյան Արեն, Պետրոսյան Լիլիթ – Ժխտական միավորների կապակ-

ցելիությունը գրաբարում ---------------------------------------------------------

Սարգսյան Նվեր – Գործառական ոճերը և խոսակցական լեզուն -----------

Սարգսյան Արմեն – Հատուկ անուններով կազմված հատուկ անունները

Ղարաբաղի բարբառում ---------------------------------------------------------

Սիմոնյան Նեկտար – Գրաբարի «միտք, մտածողություն» իմաստային

խմբի բայերը -----------------------------------------------------------------------

Սիրունյան Տիգրան – Վաղ լատինաբանություններ Քռնայի կենտրոնի

թարգմանական երկերում (XIV դ.) ---------------------------------------------

Սուքիասյան Հենրիետա – Բժշկագիտական տերմինների կանոնարկու-

մը հայերենում --------------------------------------------------------------------

Տիոյան Սուսաննա, Թոխմախյան Ռոբերտ – Հոլով և հոլովական իմաստ-

170

179

187

198

209

217

233

244

253

266

272

279

290

296

305

313

321

333

345

Page 18: The National Academy of Sciences of the Republic of Armenia · 297 հայ: Տարեկան 0,7 տոկոս բնական աճի դեպքում` 1915թ. այդ թիվը պետք է հասներ

406

ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ

Գրիգորյան Սուսաննա , Պարոնյան Նաիրա – Հովհան Մանդակունու ճա-

ռերի բառակազմությունը --------------------------------------------------------

Մկրտչյան Գարիկ – Հայոց Մեծ Եղեռնը հայերենի մի շարք բարբառնե-

րի վերացման ու տարածական հիմքերի խախտման պատճառ ------------

Մուրադյան Անահիտ – Գրաբարի և միջին հայերենի նախդրավոր և նա-

խադրությամբ կառույցներով գոյականական բառակապակցություննե-

րի զուգադրական բնութագիրը --------------------------------------------------

Պետրոսյան Հասմիկ - Բարբառային շերտի բառերի արտացոլումը գիտա-

տեխնիկական տերմինաբանության մեջ-------------------------------

Գալստյան Անահիտ – Բառագիտական տերմինների գործածության

հարցեր …………………………………………………………………………….

Թելյան Լեոնիդ – Դիտարկումներ բարդ նախադասությունների դա-

սակարգման շուրջ ………………………………………………………………

Բովանդակություն----------------------------------------------------------------

351

358

369

378

388

396

404

Page 19: The National Academy of Sciences of the Republic of Armenia · 297 հայ: Տարեկան 0,7 տոկոս բնական աճի դեպքում` 1915թ. այդ թիվը պետք է հասներ

407

Հայերենագիտական միջազգային տասներորդ գիտաժողով

7-9 հոկտեմբերի, 2015թ.

Զ ե կ ու ց ու մ ն ե ր ի ժ ո ղ ո վ ա ծ ու

X International Conference on Armenian Linguistics

Yerevan, 7-9 October, 2015

C o l l e c t i o n o f p a p e r s

X Международная конференция по армянскому языкознанию

Ереван, 7-9 октября, 2015 г.

С б о р н и к д о к л а д о в

Համակարգչային էջադրումը՝ Վ. Պապյանի

Հրատ. պատվեր № 660

Ստորագրված է տպագրության` 25.12.2015թ.:

Չափսը` 60 x 84 1/16, 25.5 տպագր. մամուլ:

Տպաքանակը`150 օրինակ:

Գինը` պայմանագրային:

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչության տպարան,

Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24: