82
\ \ f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT , è WSfr ; b ä Ss ® ' г Ш ՝ ; Ֆ т Ht» I f l^ v i А Л ^ г л Æ г г À i 1 Я V 1 Л ж С 4 It Ч W \\ ւ-Х Л \ ՀՐԱՉՅԱ ՍԱՐ ՈՒ Խ ԱՆ

Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

\

\

f t ! ամահայկակաՆ հանդես 2 0 1 4 , N 4

tïT,

■è téWSfr ;

b ä Ss®' г Ш ՝

; Ֆт

Ht» I f

l ^ v iАЛ ^ | Нгл

Æгг ■

À

i 1 Я

V 1 Л ж С4 ItЧW \ \

ւ - Х Л \

J Ê

ՀՐԱՉՅԱ ՍԱՐ ՈՒ Խ Ա Ն

Page 2: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

Բանաստեղծ ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆԸ մեծ վաստակ

ունի ժամանակակից գրականության մեջ: Տարիների

ընթացքում խաղաղ ու առանց աղմուկի հրա տ ա­

րակելով իր սքանչելի բանաստեղծական հատոր­

ները, անվանի գրողն ստեղծեց մի պոետական

ժառանգություն, որն այսօր մի իսկական շողշողուն

ադամանդ է արդի գրական համապատկերում:

Այս հատորը կազմել են իր ընկերները' տարբեր

տարիների գրած բանաստեղծություններից' նվի-

րելու համար ամբողջ հայության կողմից սիրված

լոռեցի պոետի ծննդյան 67-ամյակին: Ահա թե ինչու

մեր կազմած հատորում տեղ են գտել իր ոգեղենիկ

տաղերից ընդամենը 67-ը:

Սիրելի' Նոր-դարական ընթերցող, դու, որ արդեն

20 տարի հետևում ես մեր ամսագրի գրական

քաղաքականությանը: Մենք քեզ երբեք հուսախաբ

չենք արել, իսկ այս անգամ պիտի իսկական բերկ­

րանք պարգևենք:

Թերթել մեր ամսագրի այս համարը՝ նշանակում է

հայտնվել դասական պոեզիայի պայծառ այգեստա­

նում: Այո', Հրաչյա Սարուխանը մեր արդի գրա կա ­

նության կենդանի դասականն է:

Եվ եթե քեզ, սիրելի ընթերցող, որոշ հետ աքրք­

րասեր մարդիկ հարցնեն՝ ի՞նչ խորհուրդ կտաք

կարդալ ժամանակակից հայ պոեզիայից, դուք լուռ

մեկնեք «Նոր-Դա րի» այս համարը, որտեղ ամեն ինչ

ասված է:

օնունդդ շնորհավոր, Հրաչ, մաղթում ենք քեզ եր­

կա՜ր տարիների կյանք... մնացածը դու գիտես:

Աբգար ԱՓԻՆՅԱՆ

Ալեքսանդր ՂՈՒՄԱՇՅԱՆ

Հ.Գ. Ամսագիրը նկա րա զա րդել ենք Հրաչյա Սարուխանի սիրած

նկարչի' էլ Գրեկոյի գեղանկարներով:

Page 3: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

« Ն Ո Ր - Դ Ա Ր »

ԵՐԵՎԱՆԻԳՐՈՂՆԵՐԻՄԻՈՒԹՅԱՆ

ԳՐԱԿԱՆՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ

ՀԱՆԴԵՍ

N4Цц!

“NOR-DAR”

A LITERARY Q UARTERLY

“ Н О Р -Д А Р ”

Ж У Р Н А ЛС О Ю З А

П И С А Т Е Л Е ЙЕ Р Е В А Н А

ԵՐԵՎԱՆ

ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ է ՊԵՏԱԿԱՆ

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հեռ. (091) 509-501

(099) 002-573

E-mail: [email protected]

Դասիչ' 430

Չափսը' A 4

«Նոր-Դար», 2014թ.

^^մբագրական խ որՀրգի նախագաՀ

ԱՐԳԱՐ ԱՓԻԼՑԱԼ

^Ամբագրական խ ոբՀուրգ

ՌԱԶ0ԻԿ ԴԱՎՈՑԱՆ ՀՐԱՉՑԱ Ս Ա Ր Մ Ա Ն

ՀՐԱՉՑԱ ԹԱՄՐԱԶՑԱՆ Գ Ո օՐԳ °Լ Խ Ա Չ Ա Տ Մ Ա Ն

ՑՈօՐԻ ԳԱՎ^ՑԱՆ Գ °Վ Ո Ր Գ ԹԱԳհՎՈՍՑԱե,

ԿԱՐ°Ն ԳհՎՈՐԳՑԱե, ՑՈօՐԻ ՑՈօԶՐԱԸՑԱՆ

ՄԱՐՏԻՍ ՄԻՔԱՑեԼՑԱՆ ԱԼեՔՍԱՆԳՐ ՔՈՉԱՐՑԱՆ,

ՄԱՐՏԷՆ ԳԻԼԱՎՑԱՆ, ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՑԱՆ,

ՌՈօՐ°Լ ՍՆԼՔՈԼՑԱՆ

^իչխափյր խ մբա գիր

ԱԼեՔՍԱՆԳՐ ՂՈ00ԱԸՑԱՆ

վ երԱտ ոլգող խ ւ/իագ իր ' ՍՈՕՍԱՆՆԱ ՕԱԶ ԱՐՑԱՆ

^̂եղարէՀեստական խ ւ/բա գիր ' ԱՐՓԻՆե ԱԲԱՋՑԱՆՑ

Հ ր ապար ակագրու/ֆ ոձյ ' ՀԱՐՈՕԹ ՑՈՕՆ ՀՈՎՆԱԹ՜ԱՆ

իւսրգլքա Սւսկա Ս բ ա ժի Ա՝ 0 ի 0 Ա Ց ° Լ ԱՌԱՋ ՑԱՆՑ

«Ն Ո Ր՜Ղ Ա Ր-^ ՜Ի պաշտոնական ‘ներկա յա ցուցիչներ

տՔեՐՏ^ՈօՐԻՋԱՆՑԱՆ (ՐեԼԳԻԱ)

ԳՐԻԳՈՐ ՀՈԹՈՑԱե (ՏՈՐՈՆՏՈ)

Թ Ա0ՐԱ Զ ՀՈՎՍեՓՑԱՆ (ՍԻ^եեՑ)

ՊեՊՈ ՍԻ0ՈՆՑԱՆ (ՐեՑՐՈօԹ)

ԱՐԱ ՍԻՄՈՆՑԱՆ (ԻՍՊԱՆԻԱ)

ՎԱՐԳԳհՍ ԽԱՆՈՑԱՆ (Ջ°Ր0ՈՕԿ)

Page 4: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներեցե՜ք ինձ, ազնիվ, խստաբարո սրբե՛ր.......3

Մեկուսի հա վա տ...................................................4

Սթափների կիրակին............................................ 5

Հրաժեշտ անծանոթ պառավին............................6

Սրբաքար տեղանք............................................... 7

Այս գիշեր...............................................................8

Զրո ժա մ................................................................ 9

Դու մերկ ես այնպես........................................... 10

Երգ, որ հեղինակը գրեց հրաժեշտից հետ ո....11

Սրբերի գաղթը.................................................... 12

Ժամանակավոր հրաժեշտ Երևանին................. 13

Հուսո ահազանգ..................................................14

Հրաշք օրեր ......................................................... 15

Աբսուրդ թատերգություն.....................................16

Ցրտահարված պտուղների երգը....................... 17

Բիբլիական աշուն...............................................19

Անձրևն անցներ, ու մամուռը փայլեր պատին.... 20

Երկու երգ նույն հասցեով................................... 21

Հրա ժեշտ .............................................................22

Պոեզիա ............................................................... 23

Ախր ո՞ւր ես գնում, շա՜ն տ ղա ............................ 24

Երանիներ ճնճղուկներին................................... 25

Մուսայի ուղերձն իր բանաստեղծին..................26

Լոռեցու պ ես ........................................................ 27

Երգ առ Հայաստան............................................ 28

Յոթ մահացու մեղք............................................. 34

Երեկո.................................................................. 36

Հուշասյուն........................................................... 37

Ինքնակամ աքսոր.............................................. 38

Թումանյանական................................................ 38

Գուշակության պատառիկներ............................ 39

Կրկնաղերս.......................................................... 41

19 տ ող .................................................................42

Աշնանային անավարտ տողեր.......................... 43

Անսովոր մի օ ր .................................................47

Թմբիր................................................................. 48

Մազերիս սև արտում մի հասկ է ճերմակել......49

Կիրակի...............................................................50

Ընդունիր նաև այս երգը վերջին.........................51

Հարսանեկան..................................................... 52

Խորհրդավոր ընթրիք.........................................53

Այս հանդարտ հոսող շփոթի ներսում................ 54

Անսեր միություն..................................................55

Էլեգիա................................................................ 56

Չարենցյան ողբերգ............................................ 57

Ոխերիմ բարեկամ.............................................. 58

Հինավուրց ե րգ ...................................................59

Ժամանակ........................................................... 60

Ձմեռնամուտ....................................................... 61

Անվերնագիր.......................................................62

Ծնողներիս..........................................................62

Երկունք սույն դարու.......................................... 63

Ն ովե լ.................................................................. 64

Հեկեկոց.............................................................. 65

Մոսկովյան երթուղի........................................... 66

Մերձմոսկովյան օ ր .............................................67

Սեպտեմբերյան սրտամեռ խոսք....................... 68

Տարելիցի խոսք...................................................70

Հա ֆեզից............................................................. 71

Հացը թևիս տ ա կ..................................................72

Կիրովական........................................................74

Ինչ տխուր է երեկոն...........................................75

Չորս երգ սևազգեստ տիկնոջը...........................76

Ադամամութ.........................................................77

Ինքն է, իր սարերը..............................................78

Ուղերձ ցպահանջ...............................................79

Անտիէքսպրոմտ.................................................80

«ՆՈՐ-ԴԱՐ» հ ա մ ա հ ա յկ ա կ ա ս հ ա ս դ ե ս N 4 , 2014թ.

Page 5: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

Ներեցե՜ք ինձ,Ազնիվ, խստաբարո սրբե՜ր,Ռոսլին ու Գրեկո, ու Ռաֆայել,Հանդգնում եմ Ահա՜Արտասուքով սրբելԵրանգների փոշին ու հոգուս մեջ պահել:

Մատներս արտասվում են կորցրածի համար: Սարսափելի ծանր է այս լքումը:Լեոնարդոն թեև իմ հոգին է համակ, Նարեկացին սակայն ինձ ձգում է...

Ընդունե՜ք ինձ,Դանթե, ու Լորկա, ու Չարե՜նց,Ու մկրտեք ի՜նձ էլ հեղուկով սուրբ...Իմ հոգևոր կյանքում ինչ վրձինը չարեց'Իմ գրիչը կանի - Հմուտ ու նուրբ:

Page 6: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՄԵԿՈՒՍԻ ՀԱՎԱՏ

Ժամանակի նման, որ հար անընդմեջ է Եվ անվերջ է, որպես Գինի ու Հաց,Իմ Հայրենիքն այստեղ' իմ սենյակի մեջ է, Իմ մենության շուրջը լո՜ւռ սփռված...

«ՆՈՐ-ԴԱՐ» հ ա մ ա հ ա յկա կ ա ս հ ա ս դ ե ս N 4 , 2014թ.

Page 7: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՍԹԱՓՆԵՐԻ ԿԻՐԱԿԻՆ

Թշվառական երկիր ես, Թշվառությո՜ւնդ սիրեմ... Թշվառներիդ' գաղթացուպ, Քեզ լռություն նվիրեմ,Որ չաղմկես, չըոռնա՚ս Հղփացողաց ի հաճույս,Թե' իզո՜ւր եք ինձ լքում, Դրախտավայր երկիր եմ...

Գրեց պոետն անսթափ, Շեղբը քսեց երակին,Եվ կարմրե՜ց-կարմրեց Սթափների կիրակին:

5

Page 8: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՀՐԱԺԵՇՏ ԱՆԾԱՆՈԹ ՊԱՌԱՎԻՆ ԳԱՐՆԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ

Գնում ես: Ճիշտն ասած' տանում են, Պառա՜վ իմ, անծանոթ պառավ,Եվ ահա - Շրջում է անունդ'Մահազդի շրջանակն առած:

(Ինչ դառն է)... Գարեջուր եմ խմում: Գլխարկս թողել եմ տանը:Դագաղը քսվում է քամուն:Մեղեդին թեթև է ու ծանր:

Քեզ համար էլ չկան հասցեներ:Իմ բաժին հրաժեշտն եմ տալիս: Կհիշե՞ս - Տեր Աստծուն հարցնել' Ինչո՞ւ են մահանում ժպտալիս:

Պառա՜վ իմ, անծանոթ պառավ,Ես ի՜նքս էլ անուն եմ երթևեկ. Մահազդի շրջանակն առած - Ես էլ եմ շրջելու երբևէ...

Տանում են: Ճիշտն ասած' գնում ես: Քեզ համար - Մենք արդեն թքած...Իսկ այստեղ Սամվելը քնում է' Գլուխը գավաթին թեքած:

«ՆՈՐ-ԴԱՐ» հա մա հա յկա կա ն, հ ա ս դ ե ս N 4 , 2014թ.

Page 9: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՍՐԲԱՔԱՐ ՏԵՂԱՆՔ

Երկի՜ր իմ,Կանգնած հովիտներիդ մեջ'Օրհնում եմ ծնունդն իմ ամենօրյա Եվ լինելության բագինդ անշեջ,Եվ զորությունդ, և ուժդ օրհնյալ: Անթիվ շուրթերով համբուրում եմ քեզ, Անթիվ ձեռքերով գրկում եմ ամուր Եվ իմացությամբ քո խորախորհուրդ Ոռոգում մտքիս սևահողն ամուլ: Երկի՜ր -Սրբաքար դու միակ տեղանք,Երկի՜ր -Եզակի դու սրբապատկեր,Միաճար, միա՜կ դու զոհասեղան,Ուր մաքուր խիղճս կարող է պառկել:

Դու'Երակների կենարար ակունք Ու նահատակաց աճյունասափոր, Մահացյալների անխտիր երկունք, Անսխալ կշիռ' հավատքս չափող, Տենչալի պտո՜ւղ,Մի՜րգ երանելի,-Ահա քանի դար ճաշակում եմ քեզ, Բայց սովյալի պես Քաղցած եմ էլի...

Page 10: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԱՅՍ ԳԻՇԵՐ

Անետին

Տերևների տակ թող սերը քնի:Մոմերը հալվեն կաթիլ առ կաթիլ:Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի...

Ատի՜ր, խնդրում եմ, շուրթերս ատիր:

Լուսինն այս գիշեր ագռավ կդառնա: Աստղերը' մոշի փայլփլուն հատիկ: Խղճմտանքներիդ հաշիվը խառնած -

Ատի՜ր, խնդրում եմ, աչքերս ատիր:

Թող այս գիշեր էլ սրբերն ինձ խաբեն: Սատանան հառնի երկնքի պատին: Աղոթագրքի մրո՜ւրը լափեմ...

Ատի՜ր, խնդրում եմ, մեղքերս ատիր:

Թող զուգավորվեն ժպիտով ցինիկ Ստույգ դժոխքն ու դրախտը պատիր: Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի...

Ատի՜ր, խնդրում եմ, աղոթքս ատիր:

«ՆՈՐ-ԴԱՐ» հա մա հա յկա կա ն. հ ա ս դ ե ս N 4 , 2014թ.

Page 11: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԶՐՈ ԺԱՄ

Սահմանների սահքը համընկնում է:Անհնար է դառնում դեմքդ վերհիշելը: Արտասուքի նման ժամն ընկնում է,Ու այտերն է սրբում կեսգիշերը:

Վարագույրը թաքցնում է բառն անհրաժեշտ. Բառը,Որ անդադար որոնել եմ:Ի՞նչ բաժանում,(Լսի՜ր),Ի՞նչ հրաժեշտ,Եթե հանդիպումը հորինել եմ:

Զարմանալի բան է. ես սիրում եմ էլի: Ստվերները գալիս ու դարսվում են: Վերհիշում եմ լույսը լապտերների Ու, չգիտեմ ինչու,Արտասվում եմ...

Մի՜ երևա,Սեր իմ,Մի՜ երևա.Արցունքների միջից ո՞նց ծիծաղեմ...Դու հիշո՞ւմ ես դեռ ինձ,Իմ Երևա՜ն,Թե՞ վաղուց ես արդեն քմծիծաղել...

Է՜հ, կորուսյալ օրեր, մնաք բարով:Մնաս բարո՜վ, վերջին արդարացում,Մնաս բարո՜վ, կորուստ հեզաբարո:Իմ Երևա՜ն,Իմ սե՜ր,Մնաք բարո՜վ:

Ձեր հեռավոր, անհաս ճամփաներին,Իմ որոնած բառե՜ր,Մնաք բարով:

Page 12: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

Դու մերկ ես այնպես Քո մերկությունից Կուրանում եմ ես:

Թող կուրությունն իմ Զգեստ լինի քեզ:

Դու մե՜րկ ես այնպես...

10«ՆՈՐ-ԴԱՐ» հա մա հա յկա կա ն, հ ա ն դ ես N 4 , 2014թ.

Page 13: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԵՐԳ, ՈՐ ՀԵՂԻՆԱԿԸ ԳՐԵՑՀՐԱԺԵՇՏԻՑ ՀԵՏՈ

Իզուր,Իզո՜ւր եկար, ուզում էի թեև...Եթե խոհեմ լինեիր քիչ' կարող էիր չգալ,Կարող էիր Օդեսայում կամ Չիմանում թեյել - Չհիշելով Կիրովականն իմ հյուրընկալ:

Ավելորդ էր և համբույրը քո' մեկնումից առաջ, Քանզի ծխոտ է իմ քաղաքը,Ու երկինքը շատ է փոշոտ...Ուրիշ բան է' Մխիթար Գոշից Հիշեցնեիր որևէ առակ,Թաքցնելով արցունքներդ մա՜նր ու խոշոր:

Օ ո՜չ, առաջվա նմանԹող մերկ մնա բնույթը քո,-Ես անկարող եմ մեղավորի շապիկ հագցնել քեզ,Ինչպես որ չեմ կարող ծարավս հագեցնել թքովԵվ չեմ կարող քեզ պես Չերեմշինա երգել...

Սիրո մասինԱյս անձրևը ոչինչ ինձ չի ասում:Ինչպես անձրևաորդ' ոտքերի տակ է լուսինը...

Ոչի՜նչ,Որ գիշերները երբեմն շատ եմ հազում,Ոչի՜նչ,Որ այս երգն էլ այսպիսին է:

Page 14: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՍՐԲԵՐԻ ԳԱՂԹԸ

Հեռանում են անիվ-անիվ,

Քայլ առ քայլ'Հեծանիվով,

Հետիոտն,Գրաստով...

Հեռանում են երեք նախկին առաքյալ, Որպես վաղուց գրած տող...

Հետզհետե կդատարկվի այսպիսով Կտակարանն ամենամոտ գալիքում... Գաղթն այս կարծեմ սկսվել է Հիսուսով -

Նախանշված տարիքում:

12«ՍՈՐ-Պ-ԱՐ» հա մա հա յկա կա ն, հ ա ն դ ես N 4 , 2014թ.

Page 15: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀՐԱԺԵՇՏ ԵՐԵՎԱՆԻՆ

Իմ առաջին երգից ես մի բառ եմ հիշում,Որ գնչուհուն տվի գրոշների տեղակ,Սակայն հրաժեշտն այս ի՞նչ է կանխանշում, Շնացո՞ղ է քշում,Թե՞ աբեղա:

Գուրգուրանքս կտամ կատուներին Եվ շներին կտամ խոսքերս ջերմ,Իսկ մարմրող լույսը քո տների Երակներիս կարմիր գիշերներում Լուսնահարի նման հար կշրջե:

Փողոցներդ արդեն առավոտ են ծամում:Թող օրհնվի հավետ քո երեկոն,Որ ձգվում էր ինչպես ամերիկյան ծամոն... Օրհնյալ լինի նաև գիշերը քո:

Մի աղջիկ կար - Կառչած քո առօրյա հոգսին:Մի մահճակալ - Հյուրանոցի երրորդ հարկում...Հետո պատմությունն այդ ողորկ ու սին Շարունակվեց ինչ-որ ներքնահարկում...

Կամուրջներից կախվող քո կեսօրվա շոգը, Երևա՜ն,Ուղեղս հար կխանձի:Շամիրամից շա՜տ ավելի խենթ ու վավաշոտ են Փափկամարմին տիկնայք հայաստանցի:

Սո՜ւտ է, թե գերել են մեր արքային:Օ աչքե՜ր իմ, ձեր արցունքը թող չերևա:Թող Լաուրան ների Պետրարկային...Մնաս բարով, մա՜յր իմ' իմ Երևա՜ն:

Page 16: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՀՈՒՍՈ ԱՀԱԶԱՆԳ

Տեսեք, զգույշ եղեք փարիսեցիների և սադուկեցիների խմորից:

ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ, ԳԼ ԺԶ, 6

ՀԱ՜ՅՔ իմ ԵՐԿԻՐ, մղկտում է Բանաստեղծիդ սիրտը մերկ.Ո՞ւմ նզովքով տարաբանվեց Տեսականին քո որդոց...Մեր փնթին է փթթում ահա,Բարգավաճում բիրտը մեր,Եվ ազգամիտ խոսքի տեղակ Հայհոյանք է, հոխորտոց...

Քաղաքական գիջությունից Հտպիտներ են սերվում նոր,Նահատակաց դափնիներով Պչրո՜ւմ ամեն մի վայրկյան,- Ո՜ւմ ինչին է, թե երիցս Հերակլես է հարկավոր Եղծապարարտ տարիների Ախոռներին մեր ավգյան...

Թող Մասիսներն ահազանգե՜ն Զույգ զանգերով զրնգուն,Թո՜ղ սասանվի Ագռավաքարն,Ու Մհերը ելնի դուրս'Միաբանի՜ յուր ծռերին Հավատամքով սասնագույն,Որպես հանուր քաջալերանք,Որպես համակ խրախույս...

Ու Հազարան հավքը հայոց Երբ հնչերգի Սեր ու Հույս,Ու երբ հառնեն, ԵՐԿԻ՜Ր իմ ՀԱՅՔ,Արևներդ ծովասույզ,-

Ցորեն կէղնի քանց մասուր մի,Գարին կէղնի քանց ընկույզ,

Ու լո՜ւյս կիջնի մեր էպոսին'Աստվածային խաղաղ լույս:

Հուլիս, 1992 թ.

14«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հա յկա կա ն հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 17: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՀՐԱՇՔ ՕՐԵՐ(Շնորհակալություն Ջիվանուն)

... Եվ ձուկը շրջվեց:Եվ իմ կոպերըԾածկեցին նրա աչքերն անկենդան,Եվ ջրերն ասին' հրաշք օրերը Ձկների նման կուգան ու կերթան...

Նախապատմական երազ էր կարծեմ.Իմ ու իմ միջև մենակ էի ես...Պատասխան չկար, չկային հարցեր ,- Ամեն-ամեն ինչ անգո՜ էր այնպես:

Սակայն, ո՜վ հրաշք, հայտնվեց ձուկն այն Ու տեղավորվեց իմ ու իր միջև,Եվ համատարած զարմանք էր միայն Իրականության սահմանը մինչև:

Իսկ երբ ծավալվեց զանգը հարության,Եվ ամենայն ինչ լցվեց իմաստով,Մթին ջրերում դիցաբանության Երևակվում էր պատկերն իմ Աստծո...

Եվ ձուկը շրջվեց:Եվ իմ կոպերըԾածկեցին նրա աչքերն անկենդան,Եվ ջրերն ասին' հրաշք օրերը Ձկների նման կուգան ու կերթան:

Page 18: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԱԲՍՈՒՐԴ ԹԱՏԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Սրահները հոգսեր էին ակնկալում...Բեմի խորքում մի սեղան կար ու մի աթոռ: Ձայնակետը հեղհեղուկ էր ու անկայուն: Ձայնալարը միաձայն էր ու միատոն:

Ոչինչ պարզ չէրպարզ շփոթից պարզ ավելի:

Ելումուտին բոսորագույն ժանգ էր բշտել: Մազոտ էին հնչյունները պարսավելի:- Ոչ մի մկրատ ի զորու չէր բառը ճշտել:

Վարագույրը բզկտված էր: Կուլիսներում Երկմտում էր Երկնավորի քայլը երկչոտ: Սուրհանդակը դատաստանի լուր էր բերում... Ծափահարում ու հրճվում էր ամբոխը ճորտ:

«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հա յկա կա ն հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 19: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՑՐՏԱՀԱՐՎԱԾ ՊՏՈՒՂՆԵՐԻ ԵՐԳԸ

ԱՕրերն այսուհետ մեր աղերսներին չեն ընդառաջի: Կերպափոխության մթին հանդես է ամեն մի գիշեր:Ո՜ւր էր թե հեռվում նախնական սերմը մեզ մի պահ հիշեր... Օրերն այսուհետ մեր աղերսներին չեն ընդառաջի: Կասկածներն ամեն ու երկընտրանքը ձախի և աջի Պտղաջրերի մի անփառունակ ուղի են նշել...Օրերն այսուհետ մեր աղերսներին չեն ընդառաջի, Կերպափոխության մթին հանդես է ամեն մի գիշեր:

ԲՕտարման ոգին սարդոստայններ է մեր շուրջը հյուսում: Առասպելների անշարժ թևեր են սյուները մահի:Երկրի խորքերում թռչուն է փնտրում երկինքն ամայի... Օտարման ոգին սարդոստայններ է մեր շուրջը հյուսում: Բառարմատները անդրշիրիմյան ձայներ են լսում:Փակված վերքեր են ոտնահետքերը հեռացող պահի... Օտարման ոգին սարդոստայններ է մեր շուրջը հյուսում, Առասպելների անշարժ թևեր են սյուները մահի:

ԳՎարագույրներում կուտակված լույսը մերը չէ արդեն:Ոչ մի արձագանք չի վերադարձնի հնչյունն առաջին: Օրերն այսուհետ մեր աղերսներին չեն ընդառաջի... Վարագույրներում կուտակված լույսը մերը չէ արդեն:Օ', հորիզոնի լնդերքում բացված ատամնավարդե՜ր,Ձեր ցավերն ահա անդրադարձել են երկնքի խաչին... Վարագույրներում կուտակված լույսը մերը չէ արդեն,Ո՜չ մի արձագանք չի վերադարձնի հնչյունն առաջին:

ԴՓակված վերքեր են ոտնահետքերը հեռացող պահի: Վերքերի միջով իրերի հոսքը մեզ տանում է վեր: Լաբիրինթներում աղավաղվում են մարմինները մեր... Փակված վերքեր են ոտնահետքերը հեռացող պահի:Գոնե պահապան - հրեշտակներից մեկը պատահի'Մեր անուրջներին ասեղնագործի անթերի թևեր...Փակված վերքեր են ոտնահետքերը հեռացող պահի: Վերքերի միջով իրերի հոսքը մեզ տանում է վեր:

Page 20: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԵՈ՜ւր էր թե հեռվում նախնական սերմը մեզ մի պահ հիշեր, Ամփոփեր սիրով խնձորածաղկի թերթերի ներսում (Ծաղկաբույլերի ամայությունը նույնն է աղերսում)...Ո՜ւր էր թե հեռվում նախնական սերմը մեզ մի պահ հիշեր: Օ՜, վաղնջական առավոտների ստնտու գիշեր,Օտարման ոգին սարդոստայններ է մեր շուրջը հյուսում... Ո՜ւր էր թե հեռվում նախնական սերմը մեզ մի պահ հիշեր, Ամփոփե՜ր սիրով խնձորածաղկի թերթերի ներսում:

18«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հ ա յկա կ ա ն հ ա ն դ ես N 4 , 2014թ.

Page 21: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԲԻԲԼԻԱԿԱՆ ԱՇՈՒՆ

Թվում է՛ օրը հարցմունք է անշառ,Եվ պատասխանը միտքն է մեկուսի: Աշնան անարև արեգակն անշարժ Աղոտ պսակն է կարծես Հիսուսի:-

Եվ շո՜ւնչն ես զգում,Եվ սե՜րն անսահման,Եվ քեզ են փարվում երկու սուրբ ափեր, Երբ կամենում ես Թովմասի նման Անհավատորեն օդը շոշափել:

Եվ նույն օդի մեջ անշոշափելի,Հրաշքի կարոտ հավքերին ի տես, Անտես հպումից երկու ափերի Ծառերն են հառնում Ղազարոսի պես:

Եվ սուրբ անձրև է աշունն աղերսում,Եվ վարարում է ջուրը Եփրատի,Եվ ամեն երրորդ կաթիլի ներսում Նոյի պատկերն է Եվ Արարատի:

Page 22: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

Անձրևն անցներ, ու մամուռը փայլեր պատին: Մի թռչուն գար ու ժամերով պատին նստեր:Ու աչքերում հառներ պատկերն Արարատի...

Համբերությո՜ւն տուր թռչունին, Երկնային Տե՜ր:

Ու թռչունն այդ ամեն գիշեր դուրս կանչեր ինձ, Ու շշնջար հայրենաբաղձ երգի խոսքեր:Ու արյունս վե՜րջ ի վերջո ճանաչեր ինձ...

Համբերությո՜ւն տուր արյանս, Երկնային Տե՜ր:

Ու թռչունն այդ երբ հեռանար, չարտասվեի:Ու թռչունն այդ հեռանալիս լացս զսպեր:Ու օրերը մեկի՜կ-մեկիկ ետ դարսվեին...

Համբերությո՜ւն տուր օրերին, Երկնային Տե՜ր:

Ու երևար Նախնաշխարհի կենտրոնը վես. Երկինքը՛ բառ, ու երկիրը՛ բառի ստվեր:Ու լինեինք, չլինեի՜նք թռչունն ու ես...

Համբերությո՜ւն համբերանքիդ, Երկնային Տե՜ր:

20«ՆՈՐ-ԴԱՐ» հա մա հա յկա կա ն, հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 23: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԵՐԿՈՒ ԵՐԳ' ՆՈՒՅՆ ՀԱՍՑԵՈՎ

1.Դուռը ծածկեցինք նորալուսնի դեմ:Ձյունոտ բլուր է պատուհանից դուրս...Լսիր, փոքրիկս, ես լավ չգիտեմ –Ի՞նչ ենք անելու մինչև այգալույս:

Գիտեմ, առաջին կողակիցն եմ քո,Դու էլ նորընծա սեր ես անցողիկ...Ձյունոտ բլուրը լուսնյակի ներքո Բարեմաղթում է բարի անկողին:

Սին անունների իմ հավաքածուն Քեզ էլ կհիշի, եթե ստիպես:Այդպես հիշում են պատմությունն Աստծո,Հիշում են, սակայն... աթեիստի պես:

Ավա՜ղ, փոքրիկս, ցավով մի ներքին Ինձ պես ցինիկին միշտ պիտի ներես,Մինչդեռ քեզ սիրող խոհեմ տղերքին Պիտի ծանակես երես առ երես...

Ձյունոտ բլուրը լուսայգի ներքո Քեզ չճանաչեց հրաժեշտ տալիս...Ու ինձ թվում է՛ ամեն երեկո Այս երգի առաջ մեղա եմ գալիս:

2.Մթին պարտեզում մի թաշկինակ է ծածանվում ծառին. Ո՞վ գիտի՛ քամին որտեղ է տեսել առաջին անգամ...

Անդրադարձել է երազդ հիմա ճերմակ պաստառին,Ու կոպերիդ տակ արցունքոտվում է վարդը չինական:–

Վարդը, որ պիտի նվեր բերեի քեզ մի երեկո,Երբ ավարտեիր մենախոսությունն արքայադստեր.

- Այն ո՞վ է լալիս հեռավոր երկրիս երկնքի ներքո, Հեռավոր երկրիս ավերակ գահին այն ո՞վ է նստել...

Անդրադարձել է երազդ հիմա ճերմակ պաստառին... Ե՞րբ եմ լսելու մենախոսությունն արքայադստեր:

Դեռ ծածանվում է թաշկինակն ահա պարտեզի ծառին, Ու ինձ թվում է' կկարողանամ արցունքս զսպել:

Page 24: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՀՐԱԺԵՇՏ

Աչքերս բներ են ցավերի:Լուսինը կարմիր է բարձրանում: Երազս օրորվող նավերից Ընկնում է ու ցավից կարծրանում:

Դու երեկ ավելին ուզեցիր:Չունեի: Տխուր էր թերևս:Երազում մազերս խուզեցին...

- Հոգնած են, հոգնա՜ծ են թևերս:

Գնացիր: Ձանձրույթի վտառից Մի թռչուն վանդակում մեռել էր, Մի կին էր մահացել վթարից - Եվ հիմա երկուսն էլ բառեր են:

Կանաչ է ծառերի արյունը:Էլ երբեք մենք իրար չենք շոյի: Ափսոս է, ափսո՜ս է գարունը,- Զռում է իշուկը Սանչոյի:

Մենք Հուդա՞, թե՞ Հիսուս ենք եղել Ստվերում տիրամոր արգանդի... Լճափին լույսեր կան ու եղեգ: Ժանգոտ է օրերի գերանդին:

Տխուր է երևի և ծանր Առաջին ու վերջին նվերս.- Ընդունի՜ր կարոտիս վախճանը...

- Հոգնած են, հոգնա՜ծ են թևերս:

22«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հա յկա կա ն հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 25: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՊՈԵԶԻԱ

Իրարից հեռու, նաև իրար մոտ,Մենք նույնն ենք եղել.- Ոչ եղեգներին խոնարհող քամի,Ոչ քամիներից խոնարհվող եղեգ:

Թող որ համբուրեմ ճակատդ ոսկի - Սրբազան ոգու տքնությամբ կնքած,Եվ թող հոտոտեմ բուրվառդ խոսքի,Եվ թող տառապեմ՛ քո ձեռքով ընկած:

Իմ սև բիբերի շրջագծերով Անսահմանության ճերմակն է հոսում,Եվ հողագունդը շրջագծելով' Տիեզերական իմ ձայնն է խոսում:

Իմ զույգ ձեռքերի երկու ափերում Եվ իմ ճակատի կնճիռների մեջ Փոշին կա անցած ժամանակների Եվ տաճարներ կան՛ պղծըված ու մերկ:

Իմ ականջների սևահողերը Հորովելներով ակոսվում են դեռ,Եվ ակոսներում արցունք կա պաղած,Եվ տաք արյուն կա ակոսներում դեռ:

Իմ հիշողության դեղնածալ մաշկին Սպիներ կան բյուր, վերքեր կան բազում, Եվ տենդագալար իմ շրթունքներից Արևախևի խոսքեր են վազում...

Թող որ համբուրեմ ճակատդ ոսկի - Սրբազան ոգու տքնությամբ կնքած,Եվ թող հոտոտեմ բուրվառդ խոսքի,Եվ թող տառապեմ՛ քո ձեռքով ընկած:

Page 26: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԱԽՐ Ո՞ՒՐ ԵՍ ԳՆՈՒՄ, ՇԱ՜Ն ՏՂԱ

Գեղեցիկ բառերդ Թողնելով սեղաններին'Հեռանում ես գինու ստվերների միջով...Ո՞ւմ ես վստահելու կրունկներիդ ցավը,-

Ախր ո՞ւր ես գնում, Շա՜ն տղա:

Հայրդ ճոճվում է կնճիռներից կախված,Մայրդ խճճվում է խորշոմների մեջ...Ո՞ւմ ես վստահելու բիբերիդ սևությունը,-

Ախր ո՞ւր ես գնում, Շա՜ն տղա:

Երևանից մինչև Երուսաղեմ Գլորվում էՊոեզիայի դատարկ սկուտեղը,Բաժանման երգեր գրելիս Պոետները կորցնում են իրար...Երեք հարյուր և վաթսունհինգ պատգարակի վրա Օրերը շփոթում են իրենց տեղը,-

Ախր ո՞ւր ես գնում, Շա՜ն տղա:

«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հա յկա կա ն հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 27: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԵՐԱՆԻՆԵՐ ՃՆՃՂՈՒԿՆԵՐԻՆ

Երանի ձեզ, որ չեք հարբում պանդոկներում, Չեք ճանաչում միջակ ու մեծ պոետներին...Այդ ի՜նչ հրաշք բան է ծաղկում ձեր թևերում,Որ երբևէ չեք նախանձում իմ թևերին:

Ո՜նց եմ զզվել այս թևերից, Աստված վկա,Սուտ գուրգուրող ու սուտ փարվող այս թևերից, Որ, ճշտելով ամենօրյա կան ու չկան, Խուսափում են ողջագուրման պարզ ձևերից:

Երանի ձեզ, որ ճռվողում կայտառորեն Ու ամեն պահ մոտենում եք այն սահմանին,Ուր ամեն ինչ (օրինական թե անօրեն)Ձեր էության մատուցումն է անսահմանին...

ԱՅԲ երանի. չեք նախանձում իմ թևերին:ԲԵՆ երանի, որ չեք հարբում պանդոկներում: ԳԻՄ երանի. չեք ճանաչում պոետներին:ԴԱ երանի, որ այսպիսի երգ չեք գրում:

Page 28: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՄՈՒՍԱՅԻ ՈՒՂԵՐՁՆ ԻՐ ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ

Էլ չես երևում հորիզոններում: Դափնեպսակդ թոշնում է անտեր... Թարախակարմիր լուրեր են բերում,Իբր ուզում ես հոգիդ ավանդել...

Պատմում են նաև, թե ամեն Պողոս,Ամեն Հոռոմսիմ թասընկեր է քեզ,Իբր ամեն օր պարտք արած փողով Քեֆեր ես սարքում արբեմոլի պես...

Սիրահետում ես միասեր կանանց, Հաճոյախոսում մոլարբուներին...Մերթ էլ ուզում ես անվերջ մանկանալ, Ձուլվել մանկական կաթի ստվերին...

Բավ է,- (ասում են) կրկնում ես հաճախ,- Հերիք է, արդեն համը հանեցիք...Գուցե վանդակից ձեր համայնաճաղ Արտաքսեիք որպես ընկեցիկ...

Բավ է,Իմ ցնդա՜ծ, մոլորված եղբա՜յր,Հերի՜ք է, արդեն ես եմ ձեզ ասում,Հին համբերանքով եկ քնարդ առ - Դափնեպսակը քեզ շատ է սազում...

Եկ մեր խաչն ուսած ելնենք Գողգոթա Ու բախտին հլու մեռնենք միասին...Իսկ երբ հառնելու ժամանակը գա - Հարություն առնենք գրկում Պառնասի:

«ՆՈՐ-ԴԱՐ» հա մա հա յկա կա ն. հ ա ս դ ե ս N 4 , 2014թ.

Page 29: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԼՈՌԵՑՈՒ ՊԵՍ(Ինքնուղերձ)

Սեպտեմբերյան ծննդաբույր մի գիշեր Դու էլ հանկարծ երազ եկար Աշխարհին, Ինչպես անթիվ ու անհամար ուրիշներ՜ Էահոլով գոյարանում աշխարհիկ:

Երազ եկար... Ու քանի դեռ կենսազարդ Առկայում ես տևողության ոլորտում,Քեզ թվում է՛ մշտատեսիլ երազն այդ Է՜ անսկիզբ քո սկզբից է հորդում...

Բայց հո գիտես, որ Աշխարհը պահ առ պահ Վեր է թռչում իր արթմնի քնի մեջ,Եվ մշտապես մի նոր երազ է առկա՛ Տևողության մի նոր սկիզբ ու նոր վերջ:

Ուստի, հոգի՜ս,Ո՜Վ ԻՄԱՆԱ' ՈՒՐ ԸՆԿԱՆՔ,

Լոռեցու պեսՔԱՆԻ՜ ՕՐՎԱ ՀՅՈՒՐ ԸՆԿԱՆՔ,

Նրա ասածՍԵՐՆ ՈՒ ՍԻՐՏՆ ԷԼ ԵՐԲ ՉԿԱ'

Նրա նմանԿՐԱ՜Կ ԸՆԿԱՆՔ, ԶՈ՜ՒՐ ԸՆԿԱՆՔ...

Page 30: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԵՐԳ ԱՈ ՀԱՅԱՍՏԱՆ

ԱԴար ու դարեր շարունակ Քոնն եմ եղել ես - Քո երկնքի և հողի Դաշնագծի պես:

Քոնն եմ և արդ. օրհնությամբ Ինձ պոետ կարգի՜ր, Բարեբանի՜ր քնարն իմ, Շնորհազարդի՜ր:

Քերթողներիդ հետ մեկտեղ Թող հացի նստեմ, Արարատից գլորվող Արցունքս զսպեմ...

Պատվիրաններն այն բոլոր, Որ տալու ես ինձ,Ի կատար են լինելու Դեռ խոսքիդ կեսից:-

Անդաշնուրաց դաշինքի Հավաստիքի պես Խաչաչարչար օրերիդ Հիշատակն եմ ես:

Օվսաննա՜ է Հիմնը քո, Սաղմոս ու ներբող... Հարությանդ վկան եմ Մասսափայլ Գերբով:

Քո տերն եմ ես, քո ծառան, Սե՜րն եմ քո համակ,Որպես համայն Աշխարհին Հղված բաց նամակ...

ԲՀազարաթև ճախրանքիդ Կարոտի տեսքով' Պանդուխտների լրաբեր Կռունկն եմ ես քո:

28«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հա յկա կա ն հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 31: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

Քո ստվերն ու լույսն եմ ես,Քո ոչն ու այոն,Քո ավերակ կոթողաց Ոճը մնայուն:

Դավանանքն եմ քո անճառ, Տաճարն ու վանքը, Խաչքարերիդ ծյուրացող Մոմե պատրանքը:

Ծաղկագրված բուրմունքն եմ Մագաղաթներիդ,Զով քամիներն ու բուքն եմ Կարկառ սարերիդ:

Քո նախշազարդ եղյամն եմ,Քո աստղիկ ձյունը, Ծիածանվող տանիքիդ Կամարն ու սյունը:

Եվ ավիշն եմ քո ծառի՛Բունս չլքող,Եվ մեսրոպյան բարբառիդ Հնչյունն անսքող:

Լռությունն ու ձայնն եմ քո՛ Հավուր պատշաճի,Եվ արձագանքն այն պիտո,Որ պիտի աճի...

ԳԻմ տառապյալ ստնտո՜ւ,Մա՜յր իմ մինուճար,Նախքան սիրտս՛ կրծքիս տակ Մանրակերտդ կար:

Արա այնպես' չուշանամ Եվ չաճապարեմ,Այնպես արա' ձեռնունայն Չծափահարեմ:

Հավատաբեր նշխա՜րք տուր Կասկածահարիս,Երաշխիքով դրոշմիր Օրս ու տարիս:

29

Page 32: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

Մի' թող ասեմ՜ տվածիս Կսկիծը դառա,Մի՜ թող այլոց տեր լինեմ Կամ այլոց ծառա:

Մի ափիս մեջ մանգաղ դիր Եվ մյուսի մեջ՜ մուրճ,Որ երկխոսեն ծափերով Հասկն ու քարը մունջ...

Սթափությո՜ւն տուր նաև, Արդարաքարոզ,- Անլույս կանթեղ չլինեմ, Ջրասույզ փարոս:

ԴՄեկն եմ ես քո ուստրերից, Միակ հայրն ես իմ,Մի' թող խոսքեր ունենան Խոստումներս սին:

Մի' թող մտոք կուրանամ, Լինեմ խլականջ,Պետրոսի պես ուրանամ Մինչ աքլորականչ...

Ափիբերան թե անսամ Ինչ-որ ճապաղի, Պարսավանքիդ կարկուտը Թող չհապաղի:

Թե խոտորվեմ՜ շտկի՜ր ինձ. Մի' ասա՜ այն չեմ...Արա այնպես, որ կամա Էլ չմեղանչեմ:

Մի' թող բեռս թոթափեմ,Թե չեմ երկնելու,Մի' թող հարցեր շոշափեմ, Թե չեմ մեկնելու...

Մեծարանք չեմ փափագում, Անաչառ իմ հայր,- Մեծարված եմ ի ծնե Կոչումով իմ Հայ:-

«ՆՈՐ-ԴԱՐ» հա մա հա յկա կա ն, հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 33: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԵՆպատակիդ հանդիման Եթե նահանջեմ,Թող պատիժդ ատրագույն Ցմահ ինձ տանջե:

Նենգամտեմ' վռնդի՜ր - Ծարավ ու սոված.Թող ճաշակեմ աշխարհի Թույնը նզոված:

Թե համբույր տամ հուդայի Ու դավաճանեմ,Մահվան խաչս թող իսկույն Գողգոթա տանեն:

Արագացույց դասեր տուր,Թե լինեմ անշարժ,Ձաղկի՜ր, եթե քայլ անեմ Անխորհրդավարժ:

Մի՜ հորդորիր՛ մեղսավոր Զարմին խնայեմ, Մոռացումին համարժեք Թողությամբ նայեմ...

ԶԱվարայրն ես իմ հոգու, Ապրիլ ամիսը,Քրիստոնե հավատիս Արյունն ու միսը.

Մի՜ թող ասեմ՛ հավատո Հացս հերձեցին Եվ հավատո գինին իմ Գունազերծեցին...

Թող լուսազարմ պահեր տան Ցերեկին հոգուս Գիշերները հարսնացող Ցայգերը քո կույս:-

Չլինի թե' սնուցվեմ Ակունքներից թարմ,Սակայն ստերջ ու ամուլ' Ոչինչ քեզ չտամ...

Page 34: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

Քոնն են տաղերն իմ շաղոտ' Մանուշակ ու վարդ,Եվ մեղեդին տաղերիս - Թախծոտ ու զվարթ:

Քոնն եմ' բախտիդ հայելին, Դու' իմ Երկիրը,Նահանջ ու լի օրերիս Ճակատագիրը...

ԷԱրեգնափայլ էջերից Ծալ-ծալ պատմության Քերթողներդ են ելնում' Հագած պատմուճան:

Ճանաչում ենք իրարու Ու ողջագուրվում,Ու անցավոր աշխարհը Անանց է թվում...

Արարատի գագաթին Նստում ենք հացի Եվ ասուլիսն ենք բացում Քո առեղծվածի:

Հա առնում ենք ու տալիս, Տալիս ու առնում,Տիգրան Մեծին ենք հասնում Ու վերադառնում:-

Ծովահոտ է տարածվում Մեր հնչյուններից,Եվ ակամա խոսում ենք Այն թռչուններից,

Որոնք փյունիկ են կոչվել Առասպելական,Եվ որոնցից, ասում են,Դեռ այսօր էլ' կան...

ԸՔո Պատմական քարտեզի Ամեն անկյունից Սահմանապահ մի հույս է Ձեռքով անում ինձ:

«ՆՈՐ-ԴԱՐ» հա մա հա յկա կա ն, հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 35: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

Լինի այնպես՜ հույսերն այդ Չանվանալքվեն,Այնպես լինի՜ քարտեզիդ Ծովերն ալիքվեն:-

Ո՜ւր էր՜ ամեն մի ալիք Դառնար նորահարս Եվ քաղաքներ ծնաներ՜ Արդահան ու Կարս...

Եվ զանգերի ղողանջը Ծովակից Վանա Աչքալույսով ողողեր Լիճը Սևանա...

ԹԴրախտավայր Երկիր իմ՜ Գեհենը հերքող, Ծիրանածուփ դրոշիդ Հովանու ներքո

Նոր կերպարանք է առել Նախատարիքդ,Ուստի այլ ես դու ինքնին Ու նաև՜ ինքդ...

Արդ ընդունիր սկսյալ Երգն այս անաղարտ,Որ կամոքդ պսակով Ունի և ավարտ:-

Որպես տարա՜ծք ընդունիր, Որպես ժամանա՜կ...Որպես համայն Աշխարհին Հղված բաց նամակ:

Page 36: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՅՈԹ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔ

1.Ճոխ սեղան նստած մենք ապաշխարում' Հարգում-պատվում ենք մուրին ու խեղճին...- Փորձե՞լ ենք սակայն էս փուչ աշխարհում

Ողորմություն տա՜լ պատառը վերջին:

2.Ո՜վ չի հավակնում' սիրով զուգական Գեղեցկամռութ շոյվել ու շոյել...- Էս փուչ աշխարհում փորձե՞լ ենք սակայն

Գեթ մի տգեղի սիրե՜լ քնքշորեն:

3.Թվում է' մի պահ հակվելով բարուն,Մենք էլ ենք դառնում ներելի սրտեր...- Սակայն փորձե՞լ ենք էս փուչ աշխարհում

Անառակ որդուն ներե՜լ ի սրտե:

4.Տաճար ենք մտնում քայլքով ծիսական' Խաչհամբույր տալու ամենքին ի տես...- Աշխարհում էս փուչ փորձե՞լ ենք սակայն

Ձեռնաբաց լինե՜լ Այրի կնոջ պես:

5.Շատ ենք բարբաջում ուրացման մասին:- Օ՜, ո՜նց ենք սիրում լվից ուղտ շինել...- Փորձե՞լ ենք սակայն աշխարհում այս սին

Պետրոսի նման... գոնե լա՜ց լինել:

6.Հուդայի դատն ենք անընդհատ վարում:- Ճամարտակողի օ ինչպիսի՜ կամք...- Սակայն փորձե՞լ ենք ունայն աշխարհում

Զղջանքը զօծե՜լ ինքնասպանությամբ:

«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հա յկա կա ն հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 37: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

Հարբած պոետին շշպռում ենք լուրջ, Թուքումուր տալիս «հենց իրեն ի սեր»...- Փորձե՞լ ենք սակայն աշխարհում էս փուչ Նրա դառնահամ գավաթը կիսե՜լ:

7.

35

H

Page 38: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԵՐԵԿՈ(Ինքնին տեսիլ)

Հորիզոնը խոնավ մութ է բուրում:Հեռվում աղմկում են նայադները հղի:Սև ամպերի ճերմակ փրփուրներում Օրորվում էԼուսնի առագաստը դեղին:

Տարածությունն ըշտապում է Սահմանն անսահմանի:Արուներ է փնտրում էգերի չուն:Լուսնի առագաստը հողմն ուզում է տանի: Լապտերներ է կտցում ինչ-որ թռչուն:

Լապտերների միտքը մթագնում է ցավից: Խավարի մեջԽարխափում է բիբը Քրիստոսի:Անմեկնելի քայլով - Իրերի անձավից - Ծերուկ Կանտն է ելնում Որպես ԻՆՔՆԻՆ ՏԵՍԻԼ:

Հղի նայադները աղմկում են անվերջ,Հողմն ուզում է լուսնի առագաստը տանի... Տարածության քայլքը հորիզոնին գամվեց, ՉհասնելովՍահմանն անսահմանի:

«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հա յկա կա ն հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 39: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՀՈՒՇԱՍՅՈՒՆ

Ես Հուշասյուն կանգնեցրի այբբենակերտ - Բեկորներով բիբլիական բնաքարի.Կոթողն ի վեր' թևատարած մի թռչնակերպ - Երկնախորհուրդ բյուրեղներից իմ քանքարի.

Սաղմոսելով խոյանքի մեջ խաղաղ ու խոր, Աչքը հառած Հորացիոսին իր մտերիմ'Խա՜ղ է անում խալխի գլխին խառնաժխոր՝Ի տրիտուր ներդաշնությանն ու գյուտերին:

Ես Հուշասյուն կանգնեցրի... Ներհակավոր Հյուլեի պես հավատարիմ յուր նյութերին' Ապրա՜ծ կենա Քերթությունը մեր թագավոր,- Թոթափվում են թրքաթաթար թյուրն ու թերին...

37

Page 40: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԻՆՔՆԱԿԱՄ ԱՔՍՈՐ

Հեռու' կրքերից ներազգայնական, Հասարակական-քաղաքական հույժ, Մտավոր սիրով և զգայական Ինքս եմ ընտրել աքսորն իմ անույշ...

Եվ վանաձորյան անկյունում իմ այս' Կրքերից հեռու, գրքերին մոտիկ,Այլ արժեք ունի և ուրի՜շ իմաստ Խորհուրդն իրիկվա ու առավոտի,

Զի անցյալն այստեղ ինձ չի մոռանում' Բաժին է հանում իր ցող ու ձյունից,Որ ամեն գիշեր Անուն առ Անուն Պսակներ հյուսեմ հիշողությունից:

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ

Շնորհակալ եմ, Անտերունչ ծտե՜ր,Որ վստահում եք Ու մոտիկ գալի...

Ե՞ս ում վստահեմ Երկրում էս անտեր' Ո՞ւմ մոտիկ գնամ Էսքան սրտալի:

«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հա յկա կա ն հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 41: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԳՈՒՇԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՌԻԿՆԵՐ(Ըստ նախապատմական Մարգարեի, ով առաջինն է

Միշել Նոստրադամուս անունը կրել)

1.Աբել եղբայրը կսպանվի անժամ:Կայեն եղբայրը պսակ կտոնի:Ինչ-որ մի Բոդլեր' ոչ հեզ, ոչ դաժան,Նրանց զուգաձև ներբող կձոնի:

2.Նավապետ մի սոսկ' իր Տիրոջ կամոք, Նահապետ կօծվի Սուրբ լեռան գրկում,Մինչ երեք որդոց ցեղերն անամոք Գալիքում արդեն իրար են լլկում:

3.Կգա երկնքի և երկրի որդին'Բացելու սրտի ամեն մի փական,Հույս ու հավատի և սիրո ոգին Սրբագործելու արյամբ սեփական:

4.Ադամամութից մինչև ծոցաժամ,Մինչև ուշ գիշեր շնություն համակ:Ի վերուստ թափվող սունկեր բոցաժանտ... Ոմն պոետի հայատառ նամակ*:

5.«Բոնժուր ու հելլո՜, ո՜վ Նոստրադամուս,Մի լավ կատրեն էլ իմ մասին հ ի ն ի - Դեռ կփոշմանի Նոբելն աննամուս,Թող քոռուփոշման գյոռբեգյոռ լինի.

Մերժեց արժեքը համամարդկային,Ասպետ չէր քանզի, ոչ էլ ջենտլմեն,Մինչ երաշխավոր ի՜նչ դեմքեր կային՜Ալեն Գինզբերգից մինչև Ուիթմեն...

* «Բարևագիր» կոչվող չափածո նամակի ճշգրիտ վերարտադրությունը (5-րդ պատառիկ) հազվագյուտ մարգարեություն է համարվում: Բնագիրը, մեծ պայծառատեսների ստեղծագործական ժառանգության անգերազանցելի գիտակ Ջոն Հոուգի վկայությամբ, գտնվում է հեղինակի' բանաստեղծ Արտեմ Հարությունյանի արխիվում (եթե գրական նախանձով պայմանավորված ' խորհրդավոր հանգամանքներում դեռևս չի անհետացել):

39

Page 42: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

Չի՜ սոսկա, Միշե լ, խոսքիս հավեսը, Դավիթ Հովհաննեսն ինչքան էլ ճայթի, Իսկ Գրիգորյան բուն Հովհաննեսը Թունոտ չէ բնավ, ինչքան էլ խայթի:

Ալամ-աշխարհի պոետները մյուս Պճեղը չարժեն սղագրուհուս,- Թող ամեն փքվող սուսուփուս պայթի՜ Նեյնիմ փսխելով՜ տեղում չգայթի...

Տաք տեղերից է ձենները գալիս,Բայց ո՞վ էր ինձ պես աղոթում առ հույս, Ո՞վ էր որբերին օրհնություն տալիս Ու հոնգուր-հոնգուր հայերեն լալիս ,-

Ինչե՜ր եմ քաշել անփայտ ու անլույս...

Մերսի ու գուդբայ, ո՜վ Նոստրադամուս, Ես ի՞նչ կանեի առանց անունի,- Վա'յ էն մարդուկին, որ անուն չունի, Թեկուզ և լինի քեռին խնամուս...

Ջա՜ն, իմ Ղարաբաղ, ջա՜ն հայոց գինի, Պետմրցանակը մեզ հալալ լինի»:

«ՆՈՐ-ԴԱՐ» հա մա հա յկա կա ն, հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 43: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԿՐԿՆԱՂԵՐՍ(33 տող)

... Բա որ ճամփին լինեմ, ու մութն ընկնի հանկարծ, Օտար լինի ճամփեն ու ամայի,Անքարավան լինեմ ու արևս հանգած,Ու մեղմ ղողանջի տեղ սիրտս մայի,

Ու չթվա նույնիսկ, թե ինձ մարդ կկանչե Հայրենիքես անկախ ու ինքնիշխան,Ու քաղցի հետ մեկտեղ ոգու սո՜վը տանջե Ու պահանջե՜ սատկիր, հե՜գ Սարուխան,

Ու անապատ կյանքիս օազներում անգամԱնՌիալտո լինեմ, անՄրահոն,-Ի՞նչ երեսով պիտի անդիններից ցանկամ՜Ինձ ձայնակից լինի անմար Ավոն.

- Տե ր, իմ Տանը թող ինձ, որ սրտով իմ գառնուկ Մատաղացու լինեմ, ոչ թե եսիր,Որ գծիկի տեղում Էջմիածին-Գառնու Հայոց Ոգին հառնի խաչատեսիլ,

Որ չտանես մերոնց ի փորձություն դարձյալ,Այլ հանապազ փրկես մեզ ի չարէ,Զորացընես մեր մեջ փառքերը մեր անցյալ Ու չթողնես, Տե՜ր իմ, անմարգարե,-

Որ երբ ճամփին լինեմ, ու մութն ընկնի հանկարծ, Օտար լինի ճամփեն ու ամայի,Անքարավան լինեմ ու արևս հանգած,Ու մեղմ ղողանջի տեղ սիրտս մայի,

Ու չթվա նույնիսկ, թե ինձ մարդ կկանչե Հայրենիքես անկախ ու ինքնիշխան,Ու քաղցի հետ մեկտեղ ոգու սովը տանջե Ու պահանջե՜ սատկիր, հե՜գ Սարուխան,-

Տե՜ր, անունդ շուրթիս՜ զարթնեմ մահաքնից Ու հրաշքով օծվեմ քո հարեհաս,Հավիտյանս փա՜ռք տամ քեզ իմ Տնից Ու հղանամ քեզնով Կրկնաղերսն այս:

Page 44: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

19 ՏՈՂ

Եթե բառերը կորցնեն իրենց իմաստը,Եթե դու հեռվում լինես և չվերադառնաս,- Ուրեմն ամեն տեսակ սպասումներն անիմաստ են, Ուրեմն խաբուսիկ են հնչյունները խառնակ:

Եթե դաշնամուրի փոշին չես սրբելու էլ երբևէ,Եթե ձայնդ փարվելու է այլոց ականջներին,- Ների՜ր,Ների՜ր դու իմ հասուն սերը, որ չունեցավ թևեր,Եվ բառերիս բաժին տխրությունը ներիր:

Եթե անքնության հաշվին ավելանա մատներիս դեղինը, Եթե հաջորդ տողի համար ես չարչարվեմ երկար,- Մի՜ կարծիր,Թե ամեն ոք, ով ընկնում է Սուրբ Հեղինե,Տանուլ է տվել պատերազմը ներկա...

Դեռ երկար է պտտվելու այս հիմար մոլորակը:Իսկ հիմա'Բարի գիշեր, աղջնա՜կ իմ...Թող օրհնվի ամենուր հարսանեկան պսակը,Եվ թող օրհնյալ լինի հողը աճյունակիր:

«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հա յկա կա ն հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 45: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՆԱՎԱՐՏ ՏՈՂԵՐ

1.Կարմիր տերևները Սևանում են խոնավ փողոցների վրա: Իրիկնային մութը աստղե գավաթներով Դատարկել է փորձում սիրտը ջրհորների, Եվ գետերի ճիչը քարանում է մի պահ Ջրհորների խոնավ աչքերի մեջ:Իսկ սրճատան ծխում օդը սրճահամ է Ու քայլերիս նման երերուն է մի քիչ:Իսկ աչքերս իրենց խիստ տկար են զգում Լապտերների դժգույն շուրջպարի մեջ... Կարմիր տերևները Սևանում են խոնավ փողոցների վրա,Եվ հուշերիս արկղը թափանցիկ է դառնում, Եվ տեսնում եմ ահա դեմքը նրա:

2.Ու նրա հետ ԱհաԵս մտնում եմ այգի.Նստարաններ, ես ձեզ չեմ մոռացել Եվ հիշում եմ, ծառեր, ձեր զգեստը հանվող: Եվ թռիչքն եմ հիշում ես ջրերի Համաչափ ու ընդհատ շատրվանող,Եվ կարոտիս ճիչն եմ լսում ահա Մեղապարտի մոլոր զգուշությամբ...Մենք քայլում ենք խաղաղ,Մենք չենք խոսում ոչինչ,Եվ երեկոն սեր է մեզ խոստանում,Եվ բռնում էՁեռքս ձեռքի վարանումը,Եվ ժպտում է նա ինձ և խստանում:

3.Ինքնասպանները սպանում են մահին Ու երկինք են գնում խաղաղությամբ,

Իսկ դու,Ինքնասպան դու իմ կարոտ,Սպանեցիր դու քեզ:Իսկ եսԴեռ ապրում եմ,

Page 46: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

Իսկ նա Ապրում է դեռ,Դեռ սերը կա:Նույն աչքերն են էլի - թեև սևով ներկված, Նույն շուրթերը - հիմա համբույրների կծիկ, Բայց որքան էլ կյանքը դաշույն ցցի՜Չի մնալու սերն իմ այսպես ընկած...

Իսկ դո՜ւ,Ինքնասպան դու իմ կարո՜տ,Սպանեցիր դու քեզ:

4.Իմ սենյակը ճերմակ լույս է սիրում,Մինչդեռ շաղախվել է լույսը քո աճյունով, Եվ մոխրագույն լույս է շուրջս տիրում:Իսկ ես, չիմանալով մոխրագույնի լեզուն, Ամբողջովին վատ եմ հասկանում ինձ:Իսկ ես, չիմանալով մոխրագույնի քայլը, Չեմ հասկանում՜ ո՜ւր եմ տանում ես ինձ: Իսկ սերը կա...

5.Արտասուքով,Միայն արտասուքովԵս կարող եմ հիշել տողն առաջին -Անքնության ձեռքով մի օր գրված:Իսկ սենյակում՜ՀիմաՁեռագրեր ցրված,Իսկ սենյակում՜ՀիմաՏողերի կույտ...

Աշո՜ւն,Դու անցյալ ես,Դու կորուստ ես դեղին:Քո մոռացված դեմքը նարինջ է մի Իմ հուշերի դատարկ արկղում պահվող,Եվ իմ անքնության հորանջն ես դու, Տերևներից քամվող մահերգի մեջ...

Արտասուքով,Միայն արտասուքովԵս կարող եմ հիշել տողն առաջին՜Անքնության ձեռքով մի օր գրված:

«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հա յկա կա ն հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 47: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

6.Ու եսԴեռ ապրում եմ,Ու նաԱպրում է դեռ,Դեռ սերը կա:Եվ կա գիրքը,Որ դողացող ձեռքի խորհուրդն ունի իր մեջ - Չվերծանվող սիրո ինքնագրով:Ու ես դեռ չեմ այրել ոչ մի նամակ՜ Չիմանալով, որ ես կջերմանամ:Ու ես դեռ ապրում եմ...Իսկ ինչո՞ւ եմ ապրում,Չէ՞ որ ինքնասպանը սպանում է մահին,Իսկ իմ մահը արդեն... քսան տարեկան է:

7.Եվ նստել եմ ահա,Եվ ծխում եմ նորից ես իմ գլանակը:Իմ դիմացի պատից մի նկար է նայում Աստվածամոր գլխի թեք շարժումով,Եվ իմ հիշողության պաստառների վրա Իր համբույրը թողած հեռանում է Հուդան:

Ես գրքեր եմ հիշում նկարազարդ,Եվ այդ նկարներից Նույն Հիսուսն է նայում՜Մերթ թշնամի որպես,Մերթ հարազատ...

Աշուն,Դու անցյալ ես,Դու կորուստ ես դեղինԵվ իմ լինելիության պատկերն ես բարդ,Ու ես այսուհետև Ինձ մատնիչ եմ զգում Եվ զգում եմ ես ինձ - Աստվածամարդ...

Page 48: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

8.Գլանակս հալվեց իր ծխի մեջԵվ իր մոխիրներում գտավ իր հանգիստը,Իսկ ես -Տագնապում եմ,Իսկ ես - Անհանգիստ եմ...

Իսկ թերթերումԷլի մահազդեր են տպվում,Եվ տպվում են նոթեր ճամփորդական,Եվ գրքեր են էլի գրվում անթիվ - Պլատոնյան սիրո ըմբռնումով...

46«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հ ա յկա կ ա ն հ ա ն դ ես N 4 , 2014թ.

Page 49: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԱՆՍՈՎՈՐ ՄԻ ՕՐ

Գնում էր:Քրթմնջում ինքն իրեն:Ձեռքի մեջ - Հնօրյա մի կեպի:Աշխարհում մի կետ կար ինքնուրույն. Ամեն ինչ հենված էր մի կետի:

Անձրևը աշուն էր հանգերգում: Քանդողներ չկային ու կերտող...Մի կետ կար կետերի ընդերքում. Ամեն ինչ անցնում էր մի կետով:

Միլիոն դար փնտրել էր բանալին: Միլիոն տեղ փականքը որոնել: Աշունը անձրև էր անալի...Ամեն ինչ այդ կետն էր հորինել:

Գնում էր:Քրթմնջում ինքն իրեն:Ոչ ձեռք կար,Ոչ հին օր,Ոչ կեպի...Աշխարհում մի կետ կար ինքնուրույն, Եվ ինքը... միջուկն էր այդ կետի:

Page 50: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԹՄԲԻՐ

Պատերը ծխահամ են առնում:Մթան մեջԿրակը մատնում է շուրթերդ:Նայում ես՜Խավար է, ու ձգվում է թելը...Ու մութը ծխահամ է դառնում:

Ծխի մեջՍեղանը պտտվում է անվերջ:Քամված ու դատարկ են շշերը:Ընկնում ես,Ընկնո՜ւմ ես, ու չկա՜, չկա վերջ...Ու քեզ հետ ընկնում է գիշերը:

Ու կարմիր,Ու նարինջ արեգակն է ելնում,Ուր որ է - թմբիրը կտիրի՜...(ԹևերիդԿիսամերկ մի աղջիկ էր քնում,Ու մութը քսվում էր պատերին):

Ծխի մեջՍեղանը պտտվում է անվերջ,Արեգակն է հալվում բարձի տակ... Վերստին խավար է, ու չկա՜, չկա վերջ... Ու հոգիդՈւզում է դարձի գալ:

«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հա յկա կա ն հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 51: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

* * *

Մազերիս սև արտում մի հասկ է ճերմակել: Խճճվում,Կաղում են մտքերը քայլերիս:Քայլում եմ -Սև արտում ճերմակ հասկն այդ պահած Եվ անցյալն եմ հիշում քայլելիս:Եվ քեզ եմ ես հիշում,Առաջի՜ն իմ երազ,Եվ քեզ եմ ես հիշում,Իմ վերջի՜ն,Վերջին սեր...Ո՞րն է թանկ ավելի՜Ճերմակ մա՞զն առաջին,Թե՞ վերջին ու միա՜կ մազը սև...

49

Page 52: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԿԻՐԱԿԻ (ՓԵՏՐՎԱՐԻ 30 ԿԱՄ 31)

Դիմակներով մոր ու մանկան (Քառաստինք լույսի ֆոնին) Անիրական խումբը մարդկանց Շտապում էր ինչ-որ Տոնի...

Փոշիացած արքաների Հազարամյա թափորն անգո Ողջունում էր երթը նրանց Արքաներին վայել հանգով:

Իսկ քիչ հեռվում, կուրծքը բացած, Գլխի շուրջը՜ հացաբույսեր,Ինքն իր վրա քիչ չարացած - Տե՜րն էր ճեմում քայլով իր սեգ...

Բայց ոսկեզօծ շրջանակում Կիրակնօրյա կարմիր ծեսի - Ո՜չ մի վերելք,Ո՜չ մի անկում,Չէր հայտնվում ո՜չ մի տեսիլ:

«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հա յկա կա ն հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 53: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԸՆԴՈՒՆԻՐ ՆԱԵՎ ԱՅՍ ԵՐԳԸ ՎԵՐՋԻՆ

Թղթախաղի մեջ բախտս բանում է: Թղթախաղի մեջ բախտս չի բանում:Հիմա քեզ համար միայն անուն եմ:Դու էլ ես հիմա մի՜ միայն անուն:

Կիսատ ու պռատ մեր հրեշտակին Թվում էր, թե մեր չարն է խափանում...Ե՞ս եմ, թե դու ես այսպես հեշտագին Հուշերի դուռը բաց ու խուփ անում:

Քո արտասուքն էր. պա՜ղ պսպղալով Գալիս՜ քիչ ու միչ գորով էր տանում...Հիմա դու ո՞ւմ ես լալ ու խնդալով Հալումաշ եղած սերդ խոստանում:

Դեռ մղկտում են զուռնա ու սրինգ.Նույն մեղեդին է հուշադարանում... Եղանակների մեռյալ ուսերին Այս ի՜նչ երկար է հուշը քարանում:

- Ե՜ս եմ,- մի ձայն է մտաբերում մեզ,- Ես էլ եմ արդեն անսեր թառամում...Մենք շատերին ենք սիրել հենց այնպես. Հիշե՜նք բոլորին անուն առ անուն:

Ե՜ս եմ, մեղքերս մեկ առ մեկ թվել,Ներման խոսքեր եմ լույս աշխարհ հանում... Տեսնես Շռայլը մեզ տե՞ղ է տվել Հավիտենական Լուսաշարանում...

Փշաքաղվել է գիշերը ձմռան:Ձյո՞ւն է, թե՞ պատրանք՜ չեմ զանազանում... Հին օրերի հետ ուզում եմ ծմրամ,Իմ հեռո՜ւ-հեռու հեզանազ Անուն...

Թղթախաղի մեջ բախտս բանում է: Թղթախաղի մեջ բախտս չի բանում: Տապանաքարիս գրված Անունը Անունդ կտա Համզաչիմանում:

Page 54: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

Հ Ա Ր Ս Ա Ն Ե Կ Ա Ն (Երգում են ոչ բոլորը, և այն էլ' մտքում)

Հարսանեկան զգեստիդ մեջ սպիտակ Դու նման ես խորհրդավոր մի տիկնոջ (Քանի՜-քանի անուններ կան կրծքիդ տակ Եվ ուսերիդ' քանի՜ թևեր ու թիկնոց)...

Ու քայլում ես այնպես մանրիկ, սեթևեթ,Ամեն քայլդ ասես մի մեղք է քավում (Կարմիր պաստառ, ճերմակ մարմին, սև թևեր - Գգվանքների խորհրդավոր անձավում)...

Է՜հ, մոռացիր, մտահանի՜ր ամեն ինչ,Տե՜ս, տագնապ կա աչքերի մեջ ամուսնուդ...Ի՜նչ ես խորհում, նա ոչինչ էր, լոկ ոչինչ.Ի՜նչ պիտի տար քեզ բանաստեղծն այն լուսնոտ:

52«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հ ա յկա կ ա ն հ ա ն դ ես N 4 , 2014թ.

Page 55: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ

Ճանապարհին, փոշու ծալքերի մեջ, Իրիկնային քամին հասկ էր ծամում,Եվ սայլերըՃլվստացող անիվներով Խեղդում էին ձայնը քամու:Եվ հնձվորի երգը ձգվում,Կամրջում էր օդն ու եկեղեցին,Եվ հեռացող օրըԼույսի ջութակներովՕրհներգում էր վախճանն իր գեղեցիկ:... Եվ կովերի տխուր աչքերի մեջՄարմրեցին գյուղի լույսերն աղոտ,Եվ քնի մեջՀնձվորները շփոթեցին Հայհոյանք ու աղոթք:Եվ միևնույն շփոթ երազի մեջ Քրիստոսն ու Հուդան հաղորդվեցին Եվ հասկերով հյուսված Սեղանի շուրջՀնձվորի հետ մեկտեղ աղոթեցին:Եվ նռան պես, ինչպես նաև հասկի, Տիրամայրը քամեց նրանց խոսքը,Եվ արտերըՀասունացան աչքերի մեջ Եվ թաքցրին արցունքների հոսքը:

Page 56: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

* * *

Այս հանդարտ հոսող շփոթի ներսում Ամենքից լքված անհայտ մի նավորդ - Դու ինքդ,

Ի՜նքդ,Ի՜նքդ էիր ուզում'

Քեզ հորինեին այսքան մենավոր:

Եվ ինքդ քեզնից անդարձ հեռանում,Եվ խաչ ես քաշում ինքդ քեզ վրա... Միայն անպաշտպան շուրթերդ են մնում Դատարկ ափերում մուրացիկ օրվա:

54«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հ ա յկա կ ա ն հ ա ն դ ես N 4 , 2014թ.

Page 57: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԱՆՍԵՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Մի՞թե սա էր ափը ոսկե, Հանգրվանը երանելի.Սին խոստումներ, ունայն խոսքեր - Եվ թիրախը սիրտն է էլի...

Սե՜ր իմ, քեզ հետ այս ո՞ւր հասա, Եվ մե՞զ պիտի երնեկ տային...

- Դժոխային Դրախտ է սա Կամ Դժոխք է դրախտային:

55

Page 58: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԷԼԵԳԻԱ

Վերադարձել ենԻնձ մնաս բարով ասող օրերըԵվ չեն հավատում, որ ապրում եմ դեռ.- Չէ՞ որ,- ասում են,- հրաժեշտ տալիս Դարձար թափանցիկ գիշերաթիթեռ...

Գիտեմ,Չեն կարող օրերը ստել.Փորձում եմ շարժել թևերս վհատ,Սակայն նույն պահին հառնում է իմ դեմ Վահագն անվամբ անծանոթ մի մարդ:- Նա հուր հեր ունի,Բոց ունի մորուսԵվ ձեռքին ունի եղեգան փողեր.- Քեզ մնաս բարով ասող օրերը,- Ասում է,- ինձ մոտ մի երգ են թողել, Գիշերաթիթեռ դարձած պատանուՀի՜ն մի պատմություն՜ հույժ տրտմահրաշ... Արեգակունք չեն աչկունքը եղել,Բայց Աստծո կամոք կոչվել է Հրաչ...

Գիտեմ,Չեն կարող օրերը ստել.Թափահարում եմ թևերս վհատ,Եվ այդ նույն պահին հառնում է իմ դեմ Գիշերաթիթեռ սպանող մի մարդ...

«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հա յկա կա ն հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 59: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՉԱՐԵՆՑՅԱՆ ՈՂԲԵՐԳ

Ցրտերն ընկան: Աստղս պաղեց: Վա՜յ իմ ճակատ, վա՜յ քո գրին... Վա՜յ օրերին քստմնաղետ,Մեր ճաքճաքած հացուջրին:

Եվ վա՜յ նրան' ոսպնապիտակ Այն հավակնոտ Գլխապետին,Որ նախամիտ խոսքերի տակ Մտմտում է միտքը ետին...

Մթնե՜ց երկինքն աստղածավալ: Ցրտերն ընկան: Աստղս պաղեց: Վա՜յ իմ երկրին աստվածավախ, Վա՜յ օրերին այս խստաղետ:

06.12.1988թ.

57

Page 60: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՈԽԵՐԻՄ ԲԱՐԵԿԱՄ

Էլ չեմ խմում, չեմ խմում, մորս աչքեր, մի՜լացեք...ՀՈ Վ Հ ՇԻՐԱԶ

Մնաք բարով, գինետնե՜ր ու սրահնե՜ր գարեջրի,Թանձրանում է հոգսահալած արբեմոլի վարքը ջրիկ,-

Ջրիկ, բայց և մարդկայնորեն հա՜ր անմոռաց ու մտերիմ...Այսքան խաղաղ ու այսքան խեղճ ո՞վ է եղել, ախր, Տե՜ր իմ:

Այսքան խաղաղ ու այսքան խեղճ չէի նստել դեռ թղթի դեմ,Ուստի հեռվից, շա՜տ հեռվից եմ հիմա ուզում երթս դիտեմ:

Մանկահասակ ու պատանի, երիտասարդ, տարեց ապա - Անկարեկից սրտերի դեմ միշտ էլ եղա կարեկցապահ:

Դասեր առա ցավ ու դավից, ուսանեցի նույնիսկ մահին - Քունս տալով անքնության քնակարոտ թիկնապահին:

Ամեն տառի, ամեն բառի, ամեն տողի, տաղի համար Տվայտանքի տուրք տվեցի Որդուդ նման, ո՜վ Տիրամայր:

Սակայն Մեծաց Գողգոթայում իմ խաչն ի՞նչ էր կամ ի՞նչ է արդ,- Տառապանքի ֆոնին հառնող ընդամենը մի տանջազարդ,

Քանզի վիշտն այն, որ իմն է լոկ, կհասցնեն դեռ փարատել Աշնանային ջութակների հառաչները երկարատև...

Մնաք բարով, ռեստորաննե՜ր և սրահնե՜ր գարեջրի,Թանձրանում է հոգսահալած արբեմոլի վարքը ջրիկ,

Թանձրանում է, հետզհետե երազ դառնում անմղձավանջ,Ուր նախադեպ իր տեղն ունի գրոհացու ամեն նահանջ:

Եվ, խեղճավուն ու խաղաղված, ի՜մն եք էլի, շառ ու խեր իմ... Ճակատագիր կոչեցյալի բարեկամն եմ ես ոխերիմ:

«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հա յկա կա ն հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 61: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՀԻՆԱՎՈՒՐՑ ԵՐԳ

Մենք մի կավից ենք, քույր իմ նազելի,Էլ ի՞նչ ես նայում այդպես անհաղորդ... Թող վաղնջական բույրը մազերիդ Անուշազօծի պատկերս աղոտ:

Հոգնել եմ արդեն այս անձրևներից,Որ ինձ տանում են մշուշոտ ափեր... Ա՜խ, մի թևաբախ երազ գար նորից Ու լեթարգիական քունս շոշափեր:

Հոգնել եմ նաև ես քո քույրերից,Բայց գգվանքներիդ պիտի հավատամ ,- Նայի՜ր, ինչպես են օրհներգում վերից Մեր մեջ հղացվող Եվա ու Ադամ...

Մենք մի կավից ենք, քո՜ւյր իմ նազելի, Նույն արարումի երկու տարբերակ... Մերն են թզենու տերևներն էլի,- Արի նորոգենք դրախտն ավերակ:

Page 62: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԺԱՄԱՆԱԿ

Մեր լույս օրից մինչև վերջին օրը մեր սև Դու միակն ես, Մինը - մեզ չլքող,Ե՜վ վերև ու ներքև, և՜ դրսեր ու ներսեր - Ամբողջովին քոնն են, մասերը քո:

Ո՞նց ըմբռնեմ ես քեզ, օ՜ նորովի դու հին,Որ խավար ես մահու և կենաց լույս,Աներևույթ շնչի սահմանյալ ես ինքնին Ու գոյություն ունես և քեզնից դուրս...

Քեզ է դիմում դարձյալ հարցն իմ, օ՜ ժամանակ,Գոյալեցուն անոթ, գոյատզրուկ,-Ո՞րն է հավերժահոս՜ լռությո՞ւնը համակ,Թե՞ աղմկոտ ժխորն անդորրազուրկ:

Օ՜, նախաստեղծ Բանի անմեկնելի դու իքս, Կարծրանում են իմ մեջ հարցերը քո,Եվ թվում է՜ ահա՜, դառնալու եմ Սֆինքս, Գիշերներիդ նայեմ վառ ցերեկով:

60«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հա յկա կա ն հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 63: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՁՄԵՌՆԱՄՈՒՏ

Առաջին ձյունը Աստծո ճերմակով Վիրակապում է վերքերը հուշի...Ասես ուրիշն է ապրել քո կյանքով,Ասես ապրել ես կյանքը ուրիշի:

Ու դեռ թվում է՛ օրերից մի օր Ճակատագիրդ քեզ պիտի հիշի Եվ քո անցյալից ներկայով մի նոր Սահմանազատի գալիքն ուրիշի:

Բայց ամեն գիշեր կոպերիդ ներքո Մի դեմք է հառնում հարանման քեզ,Եվ հորինվելիք քո՜ իսկ հանգերքով Մենախոսում է քեզ դիմելու պես.

- Չշնչավորված մանուկներին սուրբ Ես ինչպե՞ս չասեմ վախ ու ողորմի...- Կյանքդ կարծեցիր չքնաղ մի ասուպ, Բայց երազախաբ գիսավոր էր մի...

- Ի հեճուկս քեզ և իմ կսկծու Աչքափուշ եղավ նույնիսկ ցա՜վը մեր...- Քա՜ղցր ես ու անուշ, դա՜ռն ես ու կծու, Բանաստեղծների բախտակից ձմե՜ռ...

Առաջին ձյունը Աստծո ճերմակով Վիրակապում է վերքերը հուշի,Եվ մենակյացի քո հին վերմակով Ասես ծածկում ես... մարմինն ուրիշի:

Page 64: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Լուսանկար դարձաք: Հետզհետե Ինձ նայում եք, ծնողք, օտարոտի...Եվ ծանրադեղ հուշի նետս թեթև Մոռանում է թիրախն իր կարոտի:

Ինքնափսոսանք ապրող ձեր հայացքից, Որ նախկինում, ավա՜ղ, չեմ նկատել, Անվերջորեն կարծես ձգում է ինձ Պարսավանքի թելը ճերմակաթել...

Ցնորվում եմ գուցե: Թե չէ այսպես, Տարիքային տարբեր կերպեր առած, Ամեն գիշեր խղճիվ խայթելով ձեզ - Չէի կարող հարբել ես ձեր առաջ:

... Առավոտը բացվեց այնպես անկեղծ, Որ կուզեի լինել ծեր բեռնակիր,- Իսկ անառակ որդին ձեր բանաստեղծ Չհորիներ երգն այս անվերնագիր:

ԾՆՈՂՆԵՐԻՍ

Իմը չեք արդեն: Ոչ էլ՜ հողինը:Ուրիշ, մի ուրի՜շ բան եմ գուշակում... Սակայն դատարկված ձեր անկողինը Գուշակումներիս չի արձագանքում:

Ինչո՞վ է լցվել ձեր տեղը թափուր,Որ ձեզնից հետո ինձ տեղ է տալիս: Երազիս գալիս՜ արցունք եք թափում Ու դուրս եք տանում քնած մեռյալիս...

Ձե՞րը չեմ արդեն: Ոչ էլ՜ հողի՞նը: Ուրիշ, մի ուրի՞շ բան եք գուշակում... Մի՞թե դատարկված իմ անկողինը Գուշակումներիդ չի արձագանքում:

«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հա յկա կա ն հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 65: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԵՐԿՈՒՆՔ ՍՈՒՅՆ ԴԱՐՈՒ

Մուշեղ Գալշոյանի հիշատակին

Դատարկ սեղան է, դատարկ ծաղկաման՛ Դաշտանկարի թափուր կենտրոնում:Կանգնած եմ օտար գոյության նման...Հորիզոնները երկունք են տոնում.

Հասկերի երկունք և բողբոջների,Նաև' նախանյութ այն Գոյաձկան,Որ հավիտենից հոսող ջրերի Հայցվորն է միակ ու միակ վկան.

Հայցվոր, որ ինքնին ծաղիկ է և հաց,Վկա, որ նաև հայցատու է մի...Ո՞վ էր, օ՜ երկիր, որ չըողորմաց - Փշերն Աշխարհի ժողովեց ի մի.

Փշեր, որ իսկույն պսակ են դառնում Գողգոթա ելնող Սրբերի համար,Որոնք, օ՜ երկինք, էլ չեն համբառնում,Զի ոչ Հայր ունեն, ոչ էլ Տիրամայր...

Դաշտանկարի թափուր կենտրոնում Կանգնած եմ օտար գոյության նման:Հորիզոնները երկունք են տոնում...Դատարկ սեղան է, դատարկ ծաղկաման:

Page 66: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՆՈՎԵԼ

Ոչ արքունական տիտղոս էր կրում,Ոչ մեծամեծն էր ոմն համհարզի.Պոետ էր չքնաղ, երգեր էր գրում Եվ գոյությունն էր քարշ տալիս հազիվ:

Վախճանվեց հանկարծ տենդից անսովոր, Եվ անհիշելի տարիներ անցան...Սակայն պոետին հիշեցին մի օր Եվ կանգնեցրին պատվո հուշարձան:

Ու բացման օրը, երբ զիլ գովերգով Նշեցին նրա վարքն ու բարքը մեծ,Խեղճ հուշարձանը ծափերի ներքո Իր տիրոջ նման... խելքը թռցրեց:

64«ՍՈՐ-Պ-ԱՐ» հա մ ա հ ա յկա կ ա ն հ ա ն դ ես N 4 , 2014թ.

Page 67: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՀԵԿԵԿՈՑ

Լացագույն է ձմռան ոսկեվորիկ օրը: Մեղապարտի պես եմ կորուստներիս հանդեպ: Մկաններիս սզուն և ուղեղիս քորը Տոն են տալիս դարձյալ տկարությանն անդեմ:

... Գարուն կգա շուտով: Կտարածվեն բույրեր: Արցունքներս կընկնեն խոտին գերեզմանի... Եվ լազուրը երկնի, եղբայրնե՜ր ու քույրե՜ր, Թիթեռների թևով ինձ կսպանի:

65

Page 68: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՄՈՍԿՈՎՅԱՆ ԵՐԹՈՒՂԻ

Այս ի՞նչ օր է, տե՜ր իմ Աստված, հրմշտոց է ու հեղձուկ,- Մխիթարանքն եմ ընդունում տարակարծր կոնքերի,Բայց թվում է' դիտավորյալ - կարոտնե՜րս են հերձում, Կարոտներս, որ նախապես զոհեր չէին անթերի:

Փաթիլներն են տարուբերվում աշնանային փխրուն ձյան: Հիմա այնտեղ' Հայոց հեռվում, բազմանում է հարցը նույն. Առաջվա պես խմո՞ւմ էլի ու տրվում եմ տխրության,Թե՞ խելքի եմ եկել արդեն և իզուր են հարցնում:

Ինչ-որ ցավ կա այս ամենում, որ չեմ կարող չհիշել Երթուղային այս տենդի մեջ' մարմինները պարուրող... Ա՜խ, դժվար թե դու ինձ օգնես, քառասնամյա՜ Եղիշե,Ոչ էլ, ավա՜ղ, ընդունակ եմ մխիթարվել Պարույրով:

Տե՜ր իմ Աստված, հրմշտոց է, իրարանցում ու հեղձուկ,- Ամենօրյա ուղևորի կանխավարձն է գուցե սա,Բայց թվում է' դիտավորյալ - կարոտնե՜րս են հերձում, Կարոտներս, որ այդպես էլ փխրուն ձյունն այս չտեսան:

66«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հա յկա կա ն հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 69: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

Հրանտ Մաթևոսյանին

Զարմանալի, զարմանալի տխուր քաղա՜ք, Մեկեն բուսած գյուղամիջյա դաշտերի մեջ...Ոչ զարթուցիչ ունես կարգին, ոչ աքաղաղ,- Զարմանալի տխրությունն այս ո՞վ հորինեց:

Ծավալվելով երկնքիդ մեջ ծխամշուշ,Ի՞նչ է փնտրում անբնական լուսայգը քո...Թե երևամ այս կողմերում, և լինի ուշ,Չի՞ շրխկա արդյոք իմ դեմ դուռդ դժգոհ:

Զարմանալի, զարմանալի տխուր քաղա՜ք, Պատկերանախշ մի տնակում հյուր կառնեն ինձ, Եվ գեղջկական սեղանի մոտ հացաշաղախ Կզրուցենք քաղաքային հրաշքներից:

ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ ՕՐ

67

Page 70: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ՍՐՏԱՄԵՌ ԽՈՍՔ

Էն լուսեղեն տեսքդ Ոնց էր քեզ ըմբոշխնում ,- Օ՜, չարաբաստ աղջի՜կ, Զգացվելով հատար,- Ու չզգացիր, ավա՜ղ,Որ լույսն էլ է թոշնում՜ Շամբշոտության ձեռից Շան պես դիվադադար...

Գլխապտույտ էջքով,Ելևէջքով հազար,Անկումների ահից Հասար բոհեմ,- Բա ո՜նց՜Իմ խակության ջիգրու հասար, Երկչոտության դարդից Իմ անխոհեմ,

Իմ կսկծու մտար Սրա-նրա բունը,Լպստեցիր Ամեն լածիրակի,- Ախր, մուսանների Հարիֆ իմ թաբունը Ոչ արձակուրդ ուներ,Ոչ կիրակի...

Ինչ էլ ասեն՜Տեղն է ինձ նմանին.Ճիգ չարեցի վայ թե Ու փութաջան չեղա,- Ով մի թեթև սիրեց՜ Մատաղվեցի ջանին... Մեղավոր եմ, ջա՜նս,Հազար մեղա,

Որ թորթոշնած եկել,Մանրից ձեն ես ածում Ինչ-որ աղերսներով Ախորժակիրթ,- Ուզածդ էլ ի՞նչ է՜Փրթած մածուն,-

68«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հա յկա կա ն հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 71: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՄեռնեմԴարձի եկող ախորժակիդ...

Զգացվելով հատար,- Բա չուզեցի՞ր գոնե Զգաստանալ Հուշի հևքն ըզգալիս,- Է՜ 66 թվինՔեզ մի երգ եմ ձոնել,Ու էդ երգի վրա Մարդու մեղք է գալիս...

Քեզ ոչ զոռով տարան,Ոչ գնեցին ոսկով,Բայց թշնամի չեղա'Անսիրտ բարեկամ եմ,Ու մտքինս էն է,Որ սրտամեռ խոսքով Էդ սրտիցդՓերթ-փերթ արցունք քամեմ:

69

Page 72: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՏԱՐԵԼԻՑԻ ԽՈՍՔ(Դեկտեմբերյան արհավիրքի զոհերին)

Ձեր տարելիցն է ձեր ավեր Տան մեջ...Ինչպե՞ս բարբառեմ՜ ՆՆ ՋԵՑԵՔ ԽԱՂԱՂ,Երբ սգակոկորդ փղձկալով անվերջ Եղերերգում են դեռ գյուղ ու քաղաք:

Ո՞նց արտաբերեն շրթունքներս գոց՜ԹՈՂ ԹԵԹԵՎ ԼԻՆԻ ՀՈՂԸ ՁԵԶ ՎՐԱ,Որ ձեր հայրենի հողը դիակոծ Չցնցվի հանկարծ ու չըերերա...

(Վա՜յ քեզ,Դեկտեմբեր՜ անողորմ երազ,Որ տեսիլվեցիր յոթնալույսի հետ.Վա՜յ քեզ,Զոհարար Աստծո պատերազմ,Նահատակներին ՈՂՈՐՄԻ տուր գեթ):

Յոթ է ու քառսունք մեր ամեն օրը,Եվ սևափաթիլ ձյուն է մեր սրտում...Ա՜խ, դեռ չգիտեմ՜ մե՞նք ենք սգվորը,Թե՞ մեզնից անլուր դուք եք մեզ սգում:

Օ՜, Մանուկ ու Մայր, Հա՜յր, Եղբա՜յր ու Քո՜ւյր,Օ՜, Շնչակիցներ արգանդաբնակ,Թող համահավաք ձեր ՀՈՒՇԸ մաքուր,Որպես սրբազան սգո կերակուր,Ո՜ւժ տա ողջերին ձեր որբ ու տնանկ,

Որ ուղերձ հղեն Երկնային հորը,Մեծահոգաբար, և ոչ թե նկուն.- Տե՜ր, շնորհավոր քո Ամանորը,Թեև հաճախ է Շունչդ մեզ լքում...

Մի՞թե մինչ Ահեղ ատյանիդ օրը Չենք իմանալու՜ ո՜վ է ում սգում:

Դեկտեմբեր, 1989թ.

«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հա յկա կա ն հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 73: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՀԱՖԵԶԻՑ

Տե՜ր իմ, մռայլ է շուրջս ամեն ինչ.Թեթև մի կյանք տուր,- խնդրեցի հլու... Եվ Տերն ինձ ասաց' համբերի՜ր մի քիչ, Ուրիշ բան ունես դու դեռ խնդրելու: Ճանապարհն ահա հասնում է վերջին, Կյանքն է բարակում ահա թել առ թել... Թեթև մի կյանք տուր, ասի Արարչին, Մինչ հարկավոր էր... թեթև մահ խնդրել:

21

Page 74: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՀԱՑԸ ԹԵՎԻՍ ՏԱԿ(Կիրովականյան խրոնիկա)

Օր էր թոնընկեց. օրհնյալ կիրակի: Հոկտեմբեր ամսվա օդի հետ տամուկ - Բակը զարդարող մարմանդ կրակի Բոցն էր վետվետում Աստծուն հետամուտ:

Ի՜նչ մտերմիկ է տունն այս մեկուսի Պարզաշունչ տեսքով իր նվիրական. Ապակուն հակված պատկերը կույսի Ասես տիրամոր դեմքն է իրական...

Շուտով կերևան տեսիլքի պես խորթ,Ավե՜ր իմ քաղաք, փողոցներդ հեգ,Եվ իրար կքած տնակների մոտ Կսևասրտեմ մանկությանս հետ...

Քիմիագործների Ազատի այգին'Ծաղկեղեն տաճարն այն վարդականթեղ, Դարձել է ահա մի ողորմագին (Պապանձվի լեզուս) խա՜ռը քոչատեղ:

Ա՜խ, մշակույթի պալատի սյունե՜ր,Նենգ ծանրություն էր' դուք էլ չտարաք. Հորս հին դրկից Վարպետները ձեր Ոչ բութ են եղել, ոչ էլ անճարակ...

Աղետացնոր շենքերն այս կանգուն,Իրենց վթարված կյանքից խորշելով, Փլուզվելու են սպասում անքուն'Պա՜ղ ու մթամած ակնախորշերով...

Սրճարանում չեն հայոց քաջորդիք.Մենակ եմ ըմպում սուրճը վերստին,Մեկ էլ ցոլում է սեղանիս մոտիկ Վ. Գաբուզյանի գանգնիվեր սպին:

- Տո ուռուն գլո՜ւխ... Տո շա՜շ գեղացի,- Հաճախ է այսպես անուշախոսում,Զի երակներում խմիչքից բացի Մեր հին օրերի կարոտն է հոսում...

«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հա յկա կա ն հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 75: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

Համաժողով է կոնծաբան անձանց Միակ սրահում գարեջրատան (Օ՜, առյուծասիրտ այրեր եմ անսանձ, Դե թող թուրքերը հանկարծ վրա տան):

Փա՜ռք քեզ, Գոյարա՜ր, լի էր կիրակին, Թեպետ գրպանս ավլած է իստակ: Պահապան եղի՜ր մարմանդ կրակին... Տուն եմ շտապում՛ հացը թևիս տակ:

73

Page 76: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԿԻՐՈՎԱԿԱՆ, 21.06.1973

Միակ բանը,Որ կարող եմ քեզ տալ' վերցրո՜ւ.Վերցրո՜ւ քո բաժին վերջին արցունքներս: Փողոցներն ավլող թուրք կանայք,Մաղեր վաճառող բոշաները Եվ աներես մի քանի գնչուներն այս Ոչինչ չգիտեն մեր մասին:Վերցրո՜ւ,Վերցրո՜ւ քո բաժին վերջին արցունքներս: Սովորական պատկերներից այն կողմ,Առօրյա տեսարաններից անդին,Մենք դեռ միասին ենք:Որոշակի մի տեղ Մի ձյունաթույր սփռոց կա,Մի ծրար կա' անորոշ հասցեով:Դու տեղ ես խնդրում տեղատվության համար, Տե՜ղ տուր' ասում ես դու:Բայց դու նոր ես ապաքինվել,Եվ մակընթաց են գիշերները:Դու ձկնորս չես,Դու անորոշ դերանուն ես որոշակի մի տեղ Եվ նախանձում ես ձկներին:Ես գեղեցիկ եմ' ասում ես դու,Ես գեղեցիկ հարսնաձուկ եմ' ասում ես դու: Բայց դու նոր ես ապաքինվել:Ջուրը քեզ համար չէ:Ցամաքն ինձ համար չէ:Անցի՜ր սովորական պատկերներից այն կողմ, Շրջի՜ր առօրյա տեսարաններից անդին Եվ հիշի՜ր, որ հեռավոր աստղերի նման Մենք դեռ միասին ենք:Միակ բանը,Որ կարող եմ քեզ տալ,Քո բաժին վերջին արցունքներս են.Վերցրո՜ւ...

«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հա յկա կա ն հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 77: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԻՆՉ ՏԽՈՒՐ Է ԵՐԵԿՈՆ

Հովհ. Հարությունյանին

Ի՞նչ են ուզում, սե՜ր իմ, փողոցներն այս հիվանդ Եվ իմ կարոտն այս մութ, անիրական:Ի՞նչ է ուզում այսօր այս պատանին նիհար Եվ թախծահամ մորմոքն այս իրական:

Եվ սրճատան շունն այս, որ մարմընով իր մեղկ Պտտվում է, քսվում իմ ոտքերին,Եվ պարոնն այս' անհայտ մտորումով գունեղ, Եվ Հիսուսը - խաչված իմ երգերին:

Ի՞նչ են ուզում, սե՜ր իմ, այս մայրերը ճերմակ,Եվ քույրերն այս' խոշոր աչքերով թաց,- Չէ՞ որ նրանք արդեն հագուստ ունեն, վերմակ, Եվ սեր ունեն - քնքուշ ու խենթացած:

Եվ ինչո՞ւ են այսօր լուռ արտասվում սրանք - Պոետներն այս - նստած սրճատնում...Սե՜ր իմ, այսօրվանից քեզ տալիս եմ նրանց Ու ոչ մեկից ոչինչ չեմ հարցնում:

Page 78: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՉՈՐՍ ԵՐԳ ՍԵՎԱԶԳԵՍՏ ՏԻԿՆՈՋԸ

1.Ձեր անունը սև է իմ շուրթերին:Ձեր շուրթերը տերևներ են դեղնած: Տերևներից, ինչպես հոսքը կաթիլների,Ձեր դողացող ձայնը ընկնում է ցած:

Ընկնում, բարձրանում է պարիսպների վրա, Պարիսպներից այն կողմ գերեզմանոցն է հին... Շիրմաքարերն այնտեղ ականջները սրած Սպասում են ձեր պաղ ու երգեցիկ ձայնին:

2.Ձեր մատները անուշ խունկ են բուրում:Ձեր աչքերում հոգեվարք կա սառած:Եվ ձեր կուրծքը հիմա չեն համբուրում Շրթունքները պառավ:

Թող հոտոտեմ խունկը ձեր մատների,Ձեր աչքերում սառած հոգեվարքը խմեմ,Եվ ձեր կուրծքը, տիկին, թող որ խմեմ Շրթունքներիս հյութը անհատնելի:

3.Ձեր խոսքերը պաղ են Ձեր խոհերի նման Եվ խոնարհ են՜ նման Ձեր հայացքին:Ձեր լուսավոր դեմքը՜ ամբողջովին հմայք,Ձեր մարմնաբույր ծոցը սրբարան է, տիկին: Աստվածամոր դեմքի դալկությանը նման,Ձեր տխրությունն այնպես լավ է սազում Ձեր հայացքին քնքուշ ու ոսկեման:

4.Ձեր քայլերը՜Սահուն, անմարմին:Ձեր մարմինը՜Երգ երգոց...Թող երգերն իմ գորշ - կարմիր Օրորեն հոգին Ձեր վերքոտ:

«ՆՈՐ-ԴԱՐ» հա մա հա յկա կա ն, հ ա ն դ ե ս N 4 , 2014թ.

Page 79: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԱԴԱՄԱՄՈՒԹ

Ժամանակն է, Տե՜ր, որ դու էլ քնես: Ժողովիր ցրիվ հոտը աստղերի:Էլ ոչ մի գիշեր ինձ չարթնացնես,Էլ ոչ մի կարոտ ինձ սեր չի բերի:

Անձրևը լվաց այտերն ապակու:Իմ վերջին սերը օտար է արդեն:Ինչո՞ւ չես, Տե՜ր իմ, աչքերդ փակում, Ինչո՞ւ ես ուզում մեղքերդ բարդել...

Կեսօրից հետո գինետան ճամփին Ես կապահովեմ իմ բաժին ներկան, Արբեմոլային ոգիների հետ Խավար անկյունում կնստեմ երկար:-

Քամի չի լինի: Չի լինի տխուր:Գինու գավերը ձանձրույթս կառնեն: Արբեմոլային ոգիների հետ Խավար անկյունից ես կսավառնեմ,

Ու քեզ հետ վերից կնայենք երկրին,Ուր փողոցներ կան ու կրքեր կան կեզ, Միայն թե, Տե՜ր իմ, դու այդ պահերին Իմ հին հասցեով հյուրեր չուղարկես:

Չե՜մ ուզում տեսնել: Խո՜րթ են նրանք ինձ' Վայրահաչներն այդ' շուն ու շան որդի... Հանկարծ կփսխեմ ցիլինդրերին ցից Եվ օձիքներին' աղվեսամորթի:

Եվ այնժամ նրանք' տխմարներն այդ բութ, Քո հասցեով էլ կեղտեր կբարձեն,Իբրև դու էլ ես բանաստեղծ մի սուտ Եվ հարբեցող ու ցնդած ես դարձե լ .

Անձրևը լվաց այտերն ապակու:Իմ վերջին սերը օտար է արդեն:Ինչո՞ւ չես, Տե՜ր իմ, աչքերդ փակում, Ինչո՞ւ ես ուզում մեղքերս բարդել:

Page 80: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԻՆՔՆ Է, ԻՐ ՍԱՐԵՐԸ.

Դեմք-դիմակներին՜ հույժ դեմ առ դեմ, Հայելու հանդեպ հին հոգսերի, Կերակուր կյանքից կուշտ էր արդեն Հրանտը' Որդին հիքսոսների...

Եվ հայելու մեջ հին հոգսերի, Հակացուցելով մահն իր ցորյան, Հառնել էր Ինքը' հիքսոսների Հավերժահասկը Ահնիձորյան:

28«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հ ա յկա կ ա ն հ ա ն դ ես N 4 , 2014թ.

Page 81: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ՈՒՂԵՐՁ ՑՊԱՀԱՆՋ (Հոկտեմբերի 27-ի առիթով)

Ստույգ մահվան գնացող մատաղացու գառ որպես, դժկամությանն անհարիր ժապավենով պճնված,- ձեռքիդ սրին եմ նայում, բայց ո՞վ ես դու' Գառ մորթես, դարավորի կեցվածքով օ՜ համարյա չծնված...

Եվ խառնախումբն ո՞վ է քո, որ ուխտավոր է կոչվում, որ, ականջին օղ չարած Բաբելոնյան դասն Աստծո, խումհարի մեջ իր խենեշ կուսակցորեն է ճոճվում' խժդժություն փսխելով դրոշներին դաշնածո:

Եվ ի՞նչ մուրազ ունես դու' անԱնդրանիկ , անՆժդեհ, և ո՞ւր պիտի հասանես ախորժակով արնաբավ. և անՎազգեն արդեն իսկ' ի՞նչ ես ուզում անրջել տխրահռչակ անցյալիդ ներկայությամբ անհամբավ...

Ողբա՜մ զքեզ - Պատմահոր հիշատակին ի հաճույս - և աղոթեմ կերպափոխ, որ մատաղիդ փոխարեն ընդունելի լինեն հար ջա՜նքն ու հրճվա՜նքը հոգուս, երբ անազատ ձեր անկման ավետիսը փողհարեն:

Page 82: Ht» I ftert.nla.am/archive/NLA AMSAGIR/Nor-Dar Yerevan/2014(4).pdf · f t! ամահայկակաՆ հանդես 2014, N 4 tïT, è té WSfr; b ä Ss® 'г Ш ՝; Ֆ т Ht» I f l^

ԱՆՏԻԷՔՍՊՐՈՄՏ

Արմեն Շեկոյանին

Որքան էլ ազնիվ եռանդով եզան Բառերին լծվենք ու խոհին խելոք, Ամենաազնիվ անտիպոեզիան Ո՜վ Շիլաչեցի, չգրելն է լոկ...

80«ՆՈՐ-ԴԱՐ» հա մ ա հ ա յկա կա ն հ ա ն դ ես N 4 , 2014թ.